ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին վճարել 128,5 հազ. եվրո քաղբանտարկյալների գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է որոշումը «Մեջիդլին եւ մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով։ Որպես հայցվոր հանդես էին գալիս 11 ընդդիմադիր քաղաքական գործիչներ, որոնք ենթարկվել են վարչական ձերբակալությունների 2010-2011 թվականներին բողոքի ցույցերին մասնակցության պատճառով։ Բացի այդ, 2011 թվականի ապրիլի 2-ի հանրահավաքին մասնակցության համար նրանք դատապարտվել են քրեական մեղադրանքներով, 1-3 տարի ժամկետներով, տեղեկացնում է contact.az-ը։
ՄԻԵԴ-ը նրանց իրավունքների խախտումներ է տեսել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք), 6-րդ հոդվածի (արդարացի հետաքննության իրավունք), 10-րդ հոդվածի (արտահայտվելու իրավունք), 11-րդ հոդվածի (խաղաղ հավաքների ազատություն) գծով։
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վճարել Մուհամեդ Մեջիդլիին, Արիֆ Հաջիլիին, Թուրալ Աբասլիին, Ֆուադ Գահրամանլիին, Բաբեք Հասանովին, Զուլֆուղար Էյվազովին, Էլշան Հասանովին, Սահիբ Քերիմովին, Արիֆ Աշըշլիին, Ուլվի Գուլիեւին եւ Ռուֆաթ Հաջիբեյլիին դրամական փոխհատուցում, ներառյալ դատական ծախսերը՝ 128,5 հազար եվրո ընդհանուր գումարով։
Նշենք, որ նրանք բոլորն ավելի վաղ իրավապաշտպանների կողմից ճանաչվել են որպես քաղբանտարկյալներ։ Հայց ներկայացնողներից մեկը՝ Ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Բաբեկ Հասանովը, ներկայում բանտում է այսպես կոչված «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ապօրինի ֆինանսավորման» գործով։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ժողովրդագրական պատկերը Հայաստանում՝ 2026 թվականիհունվար-մայիսին
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց