Մեր գումարը տվեք գնանք մեր տներով. «Սանիթեքի» աշխատակիցները սպառնում են դիմել կոշտ միջոցների
Եթե մինչեւ վաղը Երեւանի քաղաքապետարանը չփոխանցի «Սանիթեք» ընկերության աշխատակիցների աշխատավարձերը, նրանք կդիմեն կոշտ միջոցների։ Այս մասին հայտարարեցին հերթական բողոքի ակցիայի ժամանակ։
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ կոմունալ վճարումները չի կատարել, գումար չունի, որ հասնի տուն. «Մինչեւ ե՞րբ եմ գնալու գամ, տրանսպորտի փող չունենք։ Եկել ենք մեր դառը քրտինքն ենք ուզում, ողորմություն չենք ուզում։ Գոնե միքիչ խիղճ կա՞, բերեք մեր գումարը տվեք գնանք մեր տներով»։
Նշենք, որ այսօր առավոտից «Սանիթեքի» աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի առջեւ։
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանն ասաց, իրենք խաղաղ նստացույցը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչեւ վերջին լուման չփոխանցեն քաղաքացիներին. «Եթե այսօր չտան, մենք վաղը կոշտ միջոցների կդիմենք, կիրականացնենք ակցիաներ։ Պարոն պարտադրված քաղաքապետն արդեն ստիպված կլինի հայտարարել, որ ինքն այլեւս քաղաքապետ չէ, մենք կպահանջենք իր հրաժարականը։ Թող գա այն մարդը, ով որ կիջնի եւ կերաշխավորի՝ քանի օր հետո կվճարեն այս մարդկանց աշխատավարձերը։ Ես ուղղակի չգիտեմ իմ հետագա գործողությունները, էլ ի՞նչ ակցիա իրականացնեմ, որ իրենք սթափեցնեն իրենց ուղեղները, որոնք մի գուցե չորացել են»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք