ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների բանկային տվյալներն է ուզել
ՀՔԾ-ն Ֆինանսական դիտարկումների կենտրոնից տեղեկություններ է ուզել Քոչարյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ հարսների, Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի հետ փոխկապակցված անձանց բանկային հաշիվների վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախաքննական մարմինը գրություն է ուղարկել ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնին՝ նշելով, որ «Մարտի 1»-ի քրեական գործով նախաքննության ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել,որ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը եւ Միքայել Հարությունյանը «հնարավոր է կատարած լինեն կոռուպցիոն բնույթի հանցագործություններ», հանդիսանում են իրենց կամ այլ անձանց անուններով գրանցված ընկերությունների փաստացի սեփակատերեր, դրանք կառավարում են իրենց հետ փոխկապակցված անձանց միջոցով, ապօրինի հարստացել են, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու դրամական միջոցները»։
ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձանց թվում նշել է նրա կնոջը, որդիներին ու հարսներին, Յուրի Խաչատուրովի կնոջը ու որդիներից մեկին, Միքայել Հարությունյանի կնոջն ու երկու որդիներին։
«Խնդրում եմ հանձնարարել անհապաղ կատարել ուսումնասիրություն, պարզել եւ հնարավորինս սեղմ ժամկետում տեղեկություններ հայտնել վերը նշված անձանց անվամբ բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների ու դրանց շարժի մասին»,-նշված է գրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով՝ 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, իսկ Յուրի Խաչատուրովը և Միքայել Հարությունյանը սահմանադրական կարգը տապալելու համար։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Գազամատակարարման դադարեցումներ՝ Արարատի և Տավուշի մարզերում
Իրանը պարտություն է կրում և այդ պատճառով ցանկանում է շատ արագ ամեն գնով գործարք կնքել. Թրամփ