«Հրայր Թովմասյանի գործը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի»․ Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցին:
ՀՀ արդարադատության նախկին նախարարը նշել է, որ իրավական առումով այն, ինչ ներկայացված է հարցին վերաբերող նախագծում, ոչ միայն ծայրահեղ խոցելի է, այլև անհիմն:
«Կարծում եմ, որ դրա վերաբերյալ ի վերջո իր կարծիքը կարտահայտի ՍԴ-ն: Հարցը եղել է բացարձակապես քաղաքական տիրույթում, և պարզ է, որ նպատակը ոչ թե կապված է կոնկրետ այս դիմումի, այլ գործի հետ, մասնավորապես`300.1 հոդվածի սահմանադրականության հարցի լուծման ժամանակ ապահովել ՍԴ-ի ցանկալի որոշում»,-նշել է Դավիթ Հարությունյանը:
Արդարադատության նախկին նախարարը շեշտում է, որ խոսում են այն մասին, թե դատարանները պետք է լինեն անկախ, սակայն փորձ է արվում ազդել դատարանների կոնֆիգուրացիայի վրա՝ նախընտրած մարդկանց մտցնելով այդ կառույց: Ըստ նրա՝ պարտադիր չէ, որ ազդեցությունը ենթադրի զանգերի առկայություն կամ որոշումների ընդունման սպառնալիքներ: Ազդեցությունը լինում է նաև այն եղանակով, որ փորձ է արվում ապահովել դատարանի ենթադրյալ գամման:
«Եթե ԱԺ-ն օբյեկտիվ է մոտենում հարցերին, ապա առաջին հերթին պետք է հարց տար՝ ինչո՞ւ չի դադարեցվում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լիազորությունները, ով թեև ընտրվել է, սակայն ընդհանրապես չի մասնակցում ՍԴ նիստերին»,-նշել է Դավիթ Հարությունյանը:
Արդարադատության նախկին նախարարի համոզմամբ՝ սա խոսում է այն մասին, որ Հրայր Թովմասյանի հետ կապված ամբողջ գործընթացը զուտ քաղաքական է և իրավունքի հետ որևէ աղերս չունի:


















































Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի