Ես գործը կոծկող չեմ. Ալիկ Սարգսյան
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, երբ նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ, խորհրդակցություններ են անցկացրել ոստիկանությունում։ Ընդ որում՝ ոչ մեկ անգամ։
«Խորհրդակցություններ ոչ թե եղել են, այլ ամեն օր է եղել: Դուք մոռանում եք, որ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ նույնպես խորհրդակցություններ են եղել: Փաստահավաք խմբին, Ազգային ժողովին, եվրոպական կառույցներին ամեն օր Մարտի 1-ի վերաբերյալ հաղորդագրություններ, տեղեկանքներ, բազմաթիվ փաստաթղթեր են տրամադրվել: Դրանք բոլորը ծնվել են խորհրդակցությունների արդյունքում, փաստերի արդյունքում: Ո՞նց կարող է խորհրդակցություն եղած չլինի: Անհեթեթ խոսակցություն է»,-ասաց Սարգսյանը:
Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ Ալիկ Սարգսյանն ու նրա ենթակաները՝ բարձրաստիճան ոստիկաններ, պարտակել են առանձնապես ծանր հանցագործությունը։
Նախկին ոստիկանապետը հակադարձում է․ «Իմ կողմից կոնկրետ որևիցե կեղծ տեղեկանք չի կազմվել, որևիցե կեղծ հաղորդագրություն չի ուղարկվել: Ես գործը կոծկող չեմ: Այս մարդիկ չեն ուզում հասկանալ, որ ժողովրդական խոսք կա՝ չորը չի կպնում մարդուն: Մոռացե՛ք: Հեսա կտեսնեք արդյունքը: Մի քիչ էլ համբերեք»:
Նա ասաց, որ իրեն ՀՔԾ չեն կանչել․ «Միանգամից մեղադրանք են առաջադրել: Ոչինչ, նորմալ է: Ես արդեն իմունիտետ ունեմ, դրան էլ եմ սովորել»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք