Վերին Լարսում կուտակումները չեն նվազում. հայկական բեռնատարների վարորդներին ստիպում են խոշոր տուգանքներ վճարել
Դեռևս 10 օր առաջ Վերին Լարս հասած հայկական բեռնատարներից շատերին մինչ այս պահը թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը։ NEWS.am–ի հետ զրույցում Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնեց, որ այս օրերին շատ քիչ մեքենաներ են բեռնվածության զննման գործընթացներն անցնելուց հետո հատել սահմանը։ Հիմնականում սահմանն անցել են այն բեռնատարները, որոնք բեռնված են եղել մինչև 15 տոննա կշռող բեռով։
«Եթե սկզբում պատճառաբանում էին, թե իբր մեր մեքենաները գերբեռնված են և առաջարկում էին տուգանք նշանակել, որը կարող էինք վճարել 8 օրվա ընթացքում, հիմա էլ ստիպում են տեղում վճարել 50.000 ռուբլի տուգանք։ Մեր բեռնատարները 10-23 տոննա քաշով են բեռնված, 24–ից ավելի դեպքում նոր միայն համարվում է գերբեռնված։ Մեր վարորդները մեկ շաբաթից ավելի մնացել են սահմանին և հերթերն այդպես էլ չեն նվազում»,–ասաց նա։ Հայրապետյանը նշեց, որ խնդրի մասին դարձյալ իրազեկել են համապատասխան նախարարություններին, կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել։ Ավելի վաղ հայտնել ենք, որ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս–վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ NEWS.am–ին ահազանգած բեռնատարների վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչ 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։
Ավելի ուշ Էկանոմիկայի նախարարությունից պարզաբանեիցն, որ խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաների անհամապատասխանությունն է։ Նախարարությունից հավաստիացրել էին, որ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից