Ավտոմեքենաների հաշվառման գործընթացում հերթերը կնվազեն. Կառավարությունը նոր որոշում կայացրեց
Հայաստանի կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 26-ի իր նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում, ինչպես նաեւ պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում:
Հարցը ներկայացրեց ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ով նշեց, որ փոփոխությունների նպատակն է ընթացակարգերը համապատասխանեցնել գործող օրենքներին, ինչպես նաեւ լուծել հաշվառման գործընթացում հերթերի հարցը:
«Մասնավորապես, վերացվում է արդեն ՀՀ-ում հաշվառված մեքենաների հետ հաշվառման գործողություններ կատարելիս անպայման ավտոմեքենան հաշվառման ստորաբաժանում ներկայացնելու պահանջը»,-ասաց Արման Սարգսյանը՝ հավելելով, որ այս նախագծի ընդունմամբ հերթերն էապես կնվազեն, քանի որ անձը կարող է ներկայացնել միայն փաստաթղթերը:
«Հաջորդ կետով այլեւս գրանցման պահանջ չի ներկայացվի տրանսպորտային միջոցների առեւտրային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների կողմից առեւտրային նպատակներով ձեռք բերված, ներմուծված տրնսպորտային միջոցների համար:
Սա վերաբերում է այն դեպքերին, երբ քաղաքացիները առեւտրային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ են ներկրում տրանսպորտային միջոցներ եւ 10-օրյա ժամկետում չեն հասցնում այն վաճառել եւ նրանց վրա ծագում է որոշակի պարտավորություն: Հիմա Հիմա երբ վաճառի մեքենան, այդ ժամանակ գնորդի վրա կլինի գույքահարկը մուծելու պարտականություն:
Բացի այդ նախագծից հանվում է տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն իրականացնելու համար ԱՊՊԱ պայմանագիր կնքված լինելու պահանջը:
Հաջորդը, տրանսպորտային միջոցի հաշվառման ազգային նկարագրում նշվելու է նաեւ շարժիչի տեսակը՝ դիզել, էլեկտրամոբիլ, գազ, բենզին:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից