«Գոլդեն Փելես» հյուրանոցը փոխանցվեց պետությանը
Կառավարության այսօրվա նիստում Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որպես նվիրատվություն, փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ հյուրանոցի շուկայական արժեքը 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ է, շենք-շինությունների տարածքը՝ 19 758 ք/մ, հողատարածքը` 1.38 հեկտար։
«Հյուրանոցը պետությանն է փոխանցվու շենք շինությունների ներսում առկա ամբողջ գույքով, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 312 889 000 դրամ», - նշեց նախարարը։
Նա միաժամանակ հավելեց, որ գույքը նախատեսվում է հատկացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում այն պետության կարիքների համար շահագործելու նպատակով:
Հատկանշական է, որ նախագծով նախատեսվում է գույքի պահպանության աշխատանքների կազմակերպումը վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ մինչև ՀՀ կառավարության կողմից գույքի հետագա տնօրինման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:
Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը պատկանում է ՀՀ մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանին:
Ամիսներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջինիս ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչություն և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը ցանկանում է նվիրել պետությանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել