15 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի սենյակի հրդեհային անվտանգության ապահովման համար
Վարչապետի աշխատակազմի կարիքների համար հակահրդեհային սարքերի և հակահրդեհային սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ վարչապետի աշխատակազմին 2019 թվականի ինն ամսում կհատկացվի 15,000.0 հազ. դրամ, որից՝ 7,000.0 հազ. դրամը «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով, 8,000.0 հազ. դրամը՝ «Վարչական սարքավորումներ» հոդվածով:
Նախագծով նաև առաջարկվում է թույլատրել վարչապետի աշխատակազմին նախատեսված ապրանքի և ծառայությունների գնման գործընթացն իրականացնել մեկ անձից՝ հրատապության հիմքով՝ չկիրառելով մեկ անձից գնման դեպքում հնարավոր առնվազն 3 մասնակցին գնման հրավեր ուղարկելուն զուգահեռ հրավերը տեղեկագրում հրապարակելու և գնման ընթացակարգը էլեկտրոնային եղանակով կազմակերպելու պահանջները:
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հակահրդեհային սարքերի և հակահրդեհային սարքերի վերանորոգման և պահպանման ծառայությունների ձեռքբերումը պայմանավորված է Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում տեղակայված սերվերային սենյակի հրդեհային անվտանգության ապահովմամբ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները