Գեղարդավանքում վիճել են վարդապետը և կարգալույծ եղած նախկին եկեղեցականները
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին Ոստիկանության Կոտայքի բաժին դիմած Տեր Կյուրեղ վարդապետի դիմումի փաստով։ Վերջինս Էջմիածին քաղաքի Մայր Աթոռ հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 19-ին ժամը 15։00-ի սահմանում Սուրբ Գեղարդավանք են այցելել կարգալույծ արված նախկին եկեղեցականներ՝ Ղազարոս Կյուրեղյանը և Արմեն Առաքելյանը։ Նրանց հետ եղել են նաև 4-5 անձինք։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Աղբյուրը նաև նշում է, որ նախկին եկեղեցականները, կրելով եկեղեցական սքեմ, որի իրավունքը չեն ունեցել, ցանկացել են իրականացնել ծիսակատարություն, որի արտոնությունից եկեղեցական կանոնակարգով նույնպես զրկված են եղել։
Տեր Կյուրեղը հայտնել է, որ ինքը, մոտենալով նրանց, հանդարտվելու և սթափության կոչ է արել ու խնդրել չիրականացնել այն, ինչը վերապահված է միայն եկեղեցականին։ Վերջիններս, դրանից հետո դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք եկեղեցու և եկեղեցուն ծառայող անձանց հանդեպ, դրսևորել են ագրեսիվ վարքագիծ` փորձելով հրահրել բախում, խախտելով եկեղեցու հասարակական կարգն ու կանոնը։
Ըստ աղբյուրի՝ Տեր Կյուրեղ վարդապետը ոստիկաններին հայտնել է, որ իր զբաղված լինելու հանգամանքով կատարվածի մասին նախկինում իրավապահներին չի դիմել։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները