Գեւորգ Էմին-Տերյանը դատի է տվել ԵՊՀ–ին
ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը երկու դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի։ Մեկով պահանջում է իրեն վերականգնել նախկին պաշտոնին, մյուսով վերականգնել նախկին աշխատանքային պայմանագիրը։
Դեռեւս սեպտեմբերի 11–ին Էմին–Տերյանը հայցադիմում է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան՝ «Միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի գծով» պրոռեկտորի հաստիք ձեւավորելու մասով 2019թ. հունիսի 28–ի Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստի արձանագրության արձանագրության 1-ին կետը անվավեր ճանաչելու եւ մինչեւ հայցվորի իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու պահանջով, իսկ սեպտեմբերի 24–ին ներկայացված հայցադիմումով պահանջել է վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը։
Նշենք, որ Գեւորգ Էմին–Տերյանը ժամանակին եղել է ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը, սակայն վարչությունը վերակազմավորվել է եւ դարձել հանրային կապերի ծառայության։ Բուհի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ Էմին–Տերյանի պաշտոնը փոփոխվել է. արտաքին կապերի գծով պրոռեկտրը դարձրել են միջազգային համագործակցության եւ հասարակության հետ կապերի գծով։
Գեւորգ Էմին-Տերյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ եթե նախկինում ինքը ենթարկվում էր ռեկտորին, ապա այժմ պետք է ենթարկվի պրոռեկտորին։
«Դա աբսուրդ է, քանի որ մամուլի խոսնակը չի կարող ենթարկվել տեղակալին»,–ասաց նա։
Բացի այդ, ռեկտորի որոշմամբ իր աշխատանքային պայմանագրի ժամկետն անորոշ ժամկետով դարձրել են մինչեւ դեկտեմբերի 31–ը, ինչն ըստ նրա «Աշխատանքային օրենսգրքի» կոպիտ խախտում է։ Հայցադիմումները մակագրվել են Երեւան քաղաքի դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանին։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները