Եթե շարունակենք գնալ քրգործեր հարուցելու ճանապարհով, մի օր պարզվելու է, որ մեր երկրում միայն մի «արդար ու անբիծ» մարդ կա
«Հրապարակը» գրում է. «Եթե շարունակենք գնալ քրեական գործեր հարուցելու ճանապարհով, մի օր պարզվելու է, որ մեր երկրում մի արդար ու անբիծ մարդ կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Բոլորս մեղավոր ենք՝ տարբեր չափի զանցանք-հանցանքների համար։
Երեկ ևս 2 նախկին պաշտոնյա հայտնվեց իրավապահների տեսադաշտում՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը որպես մեղադրյալ ներգրավվեց, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրվեց։
Սակայն, երբ ծանոթանում ես Քննչական կոմիտեի և ՀՔԾ-ի հաղորդագրություններին, պարզ է դառնում, որ սա սկիզբն է երկրորդ արարի, և շուտով մեղադրանք է հարուցվելու մեծ թվով այլ անձանց դեմ։ Վիգեն Սարգսյանի մեղադրանքից ակնհայտ է, որ մեղադրանք կառաջադրվի նաև ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին, որոնք մասնակցել են զինծառայողների բնակարանների տրամադրման գործընթացին։
Իսկ Ալիկ Սարգսյանի մեղադրանքն ընթերցելիս մի ահռելի ցանկ է հառնում։ Եվ այսպես՝ թիրախում են Գևորգ Կոստանյանը, Ալեքսանդր Աֆյանը, Հայկ Միլիտոնյանը, Հովհաննես Թամամյանը, Ներսես Նազարյանը, Աշոտ Գիզիրյանը, Արթուր Դաստակովը, Գեղամ Պետրոսյանը, Բագրատ Խաչատրյանը, փորձագետ Արթուր Հովհաննիսյանը, քննիչ Արմեն Հակոբյանը, իսկ Գևորգ Մհերյանն ու Հայկ Հարությունյանը, փաստորեն՝ հետմահու։
Հասկանալի է, որ հեղափոխության երկրորդ՝ առավել անողոք փուլն ենք թևակոխել։ Հասկանալի է, որ սա արվում է մեր հասարակության վրիժառու հատվածի պատվերով ու նրան հաճոյանալու համար։
Բայց մի ողջ երկրի պաշտպանության և ոստիկանության համակարգեր հանցագործ անվանելը, չենք կարծում, որ մեր երկրի շահերից է բխում և նպաստելու է Հայաստանի Հանրապետության առաջընթացին։ Եվ ովքեր են դատավորները։ Աստվածաշունչն ասում է․ «Ձեզանից ով անմեղ է, թող առաջինը ինքը քար նետի»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք