Իշխանությունում տագնապած են. անհրաժեշտ է ՍԴ 6 անդամի ձայն, այս պահին ունեն երեքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունում տագնապած են՝ հոկտեմբերի 1-ին Հրայր Թովմասյանի «իմպիչմենտի» նախագիծը ՍԴ-ում կունենա՞ «հեփփի ընդ»։ Անհրաժեշտ է ՍԴ 6 անդամի ձայն, ինչն այս պահին չունեն։ «Ունեն 3 ձայն` Վահե Գրիգորյան, Արման Դիլանյան, Ֆելիքս Թոխյան։ Բայց լուրջ աշխատում են մյուս անդամներին համոզելու վրա, մի մոռացեք, որ Վանեցյանի հրաժարականի լեյտմոտիվներից մեկը հենց այդ գործը «գլուխ չբերելն» էր։
ՍԴ այդ նիստին Թովմասյանը չի մասնակցի, հույս ունեն՝ դա կնպաստի, որ դատավորները կողմ քվեարկեն»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը եւ տեղեկացրեց, որ Վենետիկից Քոչարյանի գործով եզրակացությունը կլինի մինչեւ հոկտեմբերի վերջը։
ՍԴ-ն կհասցնի՞ մինչ այդ քննել Հրայր Թովմասյանի հրաժարականի հարցը։
«Դժվար է ժամանակային կանխատեսումներ անելը: Ընդ որում, նրա հեռացումն օդի-ջրի պես անհրաժեշտ է իշխանություններին՝ ոչ միայն Քոչարյանի եւ ոչ էլ Ստամբուլյան կոնվենցիայի գործով, այլ առջեւում հանրաքվեի գործընթաց կլինի` պառլամենտականից նախագահականի անցման, Թովմասյանը խանգարող «հանգամանք» է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...