Փաշինյանը խիստ է զայրացել. ի՞նչ որոշում կընդունի ՀՀ վերադառնալուց հետո. «Գերուշադիր եղեք մինչեւ գամ»
«Փաստ» թերթը գրում է.
«Նախօրեին տեղի ունեցավ երկու ուշագրավ իրադարձություն, որ, ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, բավականին ցավոտ են ընդունվել ԱՄՆ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմից։
Նախ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, լրատվականների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հանգամանքին, ասել է, թե Վանեցյանն իր ընկերն է եւ իր ընկերն էլ կմնա, այնուհետեւ հավելել, թե «ոչ ոք չի կարող Վանեցյանի ուսադիրները գցել աղբամանը»։
Միքայելյանին զուգահեռ՝ իշխանությունների համար անակնկալ հայտարարություն է արել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ «ինքը լուրջ մտահոգված է գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակով»։ Ահա այս երկու՝ իշխանության մեջ առանցքային դերակատարություն ունեցող անձինք նման թեզեր են հնչեցրել Փաշինյանի համար ցավոտ երկու հարցի հետ կապված։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս հայտարարություններից հետո կառավարության աշխատակազմում լուրջ լարվածություն է նկատվել. ըստ տեղեկությունների, Փաշինյանը կապ է հաստատել Արարատ Միրզոյանի եւ Տիգրան Ավինյանի հետ, հորդորել թիմի նկատմամբ լինել գերուշադիր մինչեւ իր վերադարձը, նաեւ հավելել, որ Սասուն Միքայելյանի հարցը դնելու է կուսակցության վարչության քննարկմանը, եւ չի բացառվում, որ Միքայելյանը հեռացվի կուսակցությունից։ Խոսակցություններ կան, որ նա հրաժեշտ կտա նաեւ ԵԿՄ նախագահի պաշտոնին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...