Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել Վճռաբեկ դատարանի՝ նրանց բողոքները մերժելու որոշման վերաբերյալ
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը չի ծանուցվել Վճռաբեկ դատարանի՝ նրանց բողոքները մերժելու որոշման վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է 2-րդ նախագահի փաստաբանական թիմը։
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս չի ստացել ծանուցումն այն մասին, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ներկայացված բողոքները։
Նշենք, որ ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը դեռևս սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 18-ի որոշումը՝ վերացնելով Ռ․ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը և որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը»,-նշվում է հայտարարության մեջ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները