Գերխնդիր է դրված ցանկացած գնով ազատվել Հրայր Թովմասյանից. Սիրանույշ Սահակյան
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում հավանության տալը վկայում է իշխող քաղաքական ուժի իրական մտադրությունների մասին. այն է՝ ամեն գնով ազատվել Հրայր Թովմասյանից։ Նման տեսակետ այսօր՝ սեպտեմբերի 25–ին «ՀՀ դատաիրավական բարեփոխումների հիմնական ուղղությունները» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Սիրանույշ Սահակյանը։
«Իրենց կուսակիցներից մեկն իրականա մտադրության մասին խոսել է , մտադրությունն անձնական վրեժխնդրությունն է , որը պայմանավորված է անձի նախկին կուսակցական պատկանելիության հետ, և գերխնդիր է հռչակված ցանկացած գնով ազատվել նրանից։ Այս ճանապարհին իրավական, սահմանադրական կարգի խոչընդոտները, որոնք կարող են հանգեցնել իրավական պետության կորստի, չեն սթափեցնում նախաձեռնողներին»,–հայտարարեց իրավապաշտպանը։
Սահակյանն ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը չի արվում իրավական փաստերի հիման վրա, այլ այդ հայտարարություններն արվում են քաղաքական դաշտում։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հավանության արժանացավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման նախագիծը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից