Երկու «պամպերս» կուղարկեմ, կհագնեք և համարձակություն կունենաք իջնելու ու հարցերին պատասխանելու. Ս. Աղեկյանը՝ քաղաքապետին ու կոմունալ վարչության պետին (տեսանյութ)
«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։ «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին են միացել նաև «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամները:
Բողոքի ակցիա իրականացնողները պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանի կամ Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի հետ հանդիպում, սակայն նրանց մոտեցավ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Երևանի քաղաքապետը և կոմունալ վարչության պետը, ով սիրում է պարգևավճարներ ստանալ մայրաքաղաքում աղբահանության խնդիրը ձախողելու համար, վախենում են և չեն իջնում, որպեսզի քաղաքացիներին պատասխանեն, թե ինչու չեն վճարում աշխատավարձերը: Փոխարենը լիազորում են «խնչող» խոսնակին, որ նա գա և հակասող պատասխաններ տրամադրի: Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, ձեր ստորադաս անձը կանգնում և ասում է՝ «խնչած ունեմ» քաղաքացիների կարծիքի վրա: Դուք նրան անգամ նկատողության չեք արժանացրել, ինչո՞ւ եք լիազորել, որ մեզ հետ հանդիպի: Մենք վիրավորվում ենք, որ նա մեզ հետ միասին նույն օդն է շնչում, մյուս անգամ այդ խնչողին այստեղ չուղարկեք»,- նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
Նա նաև հայտարարեց, որ գնում է դեղատուն՝ տակդիր գնելու. «2 «պամպերս» կուղարկեմ մեկ պատուհանի միջոցով ձեզ: Կհագնեք «պամպերսները» և համարձակություն կունենաք իջնելու ու պատասխանելու քաղաքացիների հարցերին»,- ասաց Սոնա Աղեկյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները