Իսրայելն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Իրանի հարևան երկրներ Հայաստան ու Ադրբեջան
Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով պետական շտաբը «զբոսաշրջային նախազգուշացում» է հրապարակել, որում ներկայացված է այն երկրների ցանկը, որտեղ պետությունն իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել հրեական թիշրի ամսվա (սեպտեմբեր-հոկտեմբեր) տոնական օրերին, հայտնել է իսրայելական 9tv-ն:
Ցանկում նշված են 6 «թշնամի» պետությունների անուններ, որտեղ մուտքն Իսրայելի քաղաքացիների համար օրենքով արգելված է: Նշված պետություններն են` Իրանը, Իրաքը, Եմենը, Սիրիան, Լիբանանը, Սաուդյան Արաբիան: «Վտանգավոր» երկրների շարքում նշված են նաև այն երկրները, որոնք գտնվում են «թշնամի» երկրների հարևանությամբ:
«Խորհուրդ չի տրվում այցելել Իրանը և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքը շրջապատող երկրներ՝ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Թուրքմենստան, Պարսից ծոցի երկրներ, Աֆրիկա, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիա»,- մասնավորապես հայտնել է 9tv հեռուստաալիքը:
Իսրայելի Ազգային անվտանգության հարցերով պետական շտաբը խորհուրդ չի տալիս այցելել նաև Թուրքիա, Եգիպտոս և Հորդանան, քանի որ նշված երկրներում ջիհադականները հրեաների վրա հարձակման զարգացած ցանց ունեն:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները