Մենք ներմուծում ենք այն չափանիշները, որոնք գործում են Շվեդիայում, Նորվեգիայում. Փաշինյանը՝ Բանկային գաղտնիքի մասին
Բանկային գաղտնիքի մասրի օրենքի փոփոխության ժամանակ ես դրել եմ շատ պարզ չափանիշ. ասել եմ՝ Հայաստանում պետք է գործի նույն ստանդարտը, ինչը, օրինակ, գործում է Սկանդինավյան երկրներում: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սկանդինավյան երկրներում տնտեսությունը չի քանդվում, ճի՞շտ է, այնտեղ բանկային համակարգը կայուն է: Մենք չենք կարող առանց այդ փոփոխությունների մեր երկրում հաստատել իրավական, ժողովրդավարական, սոցիալական, ինքնիշխան պետություն»,-ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ պետք չէ վախեցնել, թե նման փոփոխությունները կարող են սպառնալ բանկային համակարգի կայունությանը. «Հայաստանի բանկային համակարգը կայուն է եւ կշարունակի կայուն մնալ: Մենք ներմուծում ենք այն չափանիշները, որոնք գործում են Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում:
Մարդիկ իրենք իրենց համար օրենքներ են գրել, որ նախ կարողանան գողանալ, հետո այդ գողացածը կարողանան պահել եւ ոչ ոք չկարողանա գտնել: Մենք չենք կարող այս վիճակը հանդուրժել»,-հայտարարեց Փաշինյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները