Հենց իմացել են՝ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք 100 մլն դոլար կվերականգնենք, բայց ուշ է արդեն. Փաշինյան
Ինձ հարցնում են, թե ինչու նախկինում թալանվածը ժամանակին եւ ամենաարագ տեմպերով չի վերադարձվում. պատճառներից մեկն այն է, որ մենք չենք ուզում, որ երկրում փախեփախի եւ խուճապի մթնոլորտ ստեղծվի, ո ով ինչ ունի-չունի խլում են: Այս մասին սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում հայերի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյոք գործարարների հանդեպ քրեական հետապնդումները, մասնավորապես, «Սպայկա»-ի նկատմամբ, չեն խրտնեցնում գործարարներին, որոնք մտադիր են ներդրումներ անել, Փաշինյանը պատասխանեց. «Սպայկա» ընկերությանը մեղսագրվում է, որ մոտ 7-8-9, որոշ հաշվարկներով ավելի շատ մլրդ դրամի հարկ չի վճարվել: Ես հիմա չեմ ուզում տվյալներ հրապարակել, բայց խարդախության մեծ համակարգ է գործել: Հիմա մենք այդ գործերը չպետք է հետաքննե՞նք: Այդ 9 մլրդ դրամը ժողովրդի հասանելիք փողն է: Էն որ ասում են կրթություն չկա, դպրոց ու մանկապարտեզ չկա, ճանապարհը քանդված է, զինվորականը նորմալ աշխատավարձ չի ստանում, թոշակը ցածր է, դա այն պատճառով է, որ մեկը 9 մլրդ, մյուսը 1 մլրդ չի վճարել»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, այսօր «Սպայկայի» տնօրենն ազատության մեջ է, որովհետեւ ինչ-որ մի գումար վերականգնել է, մեղքն ընդունել է:
«Մեզ սպառնում էին, թե մեր տնօրենին ձերբակալել եք, մենք էլ գյուղացիների մթերքը չենք արտահանի: Հիմա հարց, այդ ինչպե՞ս է պատահել, որ այդ շուկայի 90 տոկոսը մեկ ընկերության ձեռքում է: Պատահականությո՞ւն է: Հիմա եթե պարզվի, որ այդ ընկերությունը իր բնական տաղանդի միջոցով է շուկայում իր մենաշնորհային դիրքը գրավել ու պահպանել, թող պահպանի: Եթե ոչ, ի հայտ կգան նոր ընկերություններ եւ գյուղացիներն էլ ընտրության հնարավորություն կստանան, տնտեսությունն էլ կշահի»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:
Նա վստահեցրեց, որ իրենք որեւէ մեկին բանտ նստացնելու խնդիր չունեն. «Եղել են դեպքեր, երբ ասել ենք՝ պետությանը հասցրել եք 50 մլն դոլարի վնաս, եկեք վերականգնեք: մարդիկ ասել են՝ չէ, ինչ եք ասում, մենք էդքան փող չունենք, մաքսիմում 500 հազար դոլար վերականգնենք: Հենց իմացել են, որ ձերբակալվում են, ասել են՝ կբերենք, 100 մլն դոլար կվերականգնենք: Ուշ է արդեն»:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ ավտոճանապարհներ...