Կրթության ազգային ինստիտուտի գործառույթներով զբաղվող ֆոնդում ավելի քիչ աշխատակիցներ կլինեն. փոխնախարար
Կրթության ազգային ինստիտուտի գործառույթներով զբաղվող ֆոնդում ավելի քիչ թվով աշխատակիցներ կլինեն։ Այս մասին սեպտեմբերի 25-ին Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվի բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի կեսին կլինի կառավարության որոշումը ֆոնդի գործառույթների մասին, որը սակավաթիվ կլինի, եւ թափուր տեղերը կլրացվեն մրցույթով։
«Կրճատումները կապված կլինեն այն բանի հետ, որպեսզի բացառվեն տարբեր հիմնադրամների եւ կազմակերպությունների կողմից գործառույթների կրկնությունները։ Աշխատակիցների թիվը՝ կախված այն բանից, թե ինչպես կլուծվի ֆոնդի գործառույթների հարցը, կլինի 50-80 մարդ։ Ֆոնդը կստեղծվի նախարարությանն առընթեր։ Ինչ վերաբերում է մարզերում մասնաճյուղերին, ապա այդ հարցը չի քննարկվում»,- նշել է նա։
Փոխնախարարն ընդգծել է, որ որոշ գործառույթներով, օրինակ՝ կադրերի վերապատրաստմամբ, կզբաղվեն տարբեր կազմակերպություններ, եւ ակնհայտ է, որ վերապատրաստման նախկին համակարգն այնքան էլ արդյունավետ չէ։
«Ազգային ինստիտուտի աշխատակիցները կարող են իրենք ձեւավորել նման կազմակերպություններ։ Վստահ եմ, որ նրանք, ովքեր պոտենցիալ ունեն, կկարողանան գտնել իրենց տեղը կամ պետական, կամ մասնավոր հատվածում»,- ամփոփել է Արեւիկ Անապիոսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 25-ին Կրթության ազգային ինստիտուտի կոլեկտիվը բողոքի ակցիա է անցկացրել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առջեւ։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները