Նախարարության եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Արամ Սիմոնյանի մասին միջամտություն չեն ԵՊՀ գործերին. փոխնախարար
Նախարարության գործառույթները բուհերի հարցում պարադոքսալ են։ Այս մասին սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ իրավիճակին։
Նրա խոսքով, երբ նախարարությունը փորձում է միջամտել բուհերի գործունեությանը եւ որոշում ընդունել, ուսումնական հաստատությունները հիշում են ինքնավարության մասին։
«Անվիճելի է, որ դա շատ կարեւոր է, եւ նախարարությունը չի կարող այլ ազդեցություն ունենալ բուհերի ներքին գործերի վրա, բացի նրանից, որ ներկայացուցիչ ունի հոգաբարձուների խորհրդում։ Նախարարությունը հնարավորություն չունի ստուգել բուհի ընդունած որոշումների օրինականությունը։ Կարծում ենք, որ սա կարեւոր հարց է եւ փորձում ենք լուծել այն արտոնագրման օգնությամբ»,- ասել է նա։
Դիտողությանը, թե նախարարությունը եւ Նիկոլ Փաշինյանը միջամտել են եւ հանդես եկել հայտարարություններով Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցի վերաբերյալ, փոխնախարարը պարզաբանել է, որ դրանք լոկ պաշտոնատար անձանց կարծիքներ են եղել, եւ նրանք արտահայտել են իրենց դիրքորոշումը։
«Գործունեության մի քանի ամսում նախարարությունը ցույց տվեց, որ գործում է բացառապես օրենքի շրջանակում»,- ամփոփել է Արեւիկ Անապիոսյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ գործող ռեկտոր Գեղամ Գեւորգյանի եւ բուհի աշխատակիցների միջեւ երկար ժամանակ է՝ լարվածություն է նկատվում, իսկ ԵՊՀ մամուլի քարտուղար Գեւորգ Էմին-Տերյանը դատի է տվել Գեւորգյանին։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները