Պաշտոն զբաղեցնել ցանկացող անկաշառ Ջհանգիրյանին որտեղի՞ց եռահարկ առանձնատուն
Օրերս Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշում, որով բեկանեց Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ կապված 2008-ի իրադարձությունի հետ։ Գ․ Ջհանգիրյանն արդարացվեց։ Այս որոշումից հետո տարբեր առիթներով սկսվեց շրջանառжել Ջհանգիրյանի անունը այս կամ այն պաշտոնին նշանակելու համար: Տեր-Պետրոսյանական մամուլը հասարակությանը փորձում է համոզել, որ Գագիկ Ջհանգիրյանը անկաշառ գործիչ է, ով կարող է նախկինների թալանի հետևից գնալ, գրում է ը:
Ջհանգիրյանին անվանել կոռուպցիոն պատմություններից հեռու մարդ, մեղմ ասած, անտեղյակություն է: Ջհանգիրյանը, ով եղել է ՀՀ զինդատախազ և իր ամբողջ կյանքում պետական համակարգում է եղել, չգիտես՝ որտեղից, կարողացել է մեծ կարողություն կուտակել: Հասկանալու համար, թե նա աղքատ Հայաստանում ինչպիսի կարողություն է կուտակել, պետք է միայն տեսնել «Մոնումենտում» 1990-ական թվականների վերջին կառուցված եռահարկ շքեղ առանձնատունը, որն այժմ Ջհանգիրյանը վարձակալությամբ է տվել, և այդ տարածքում տեղկայված է Իրաքի Հանրապետության դեսպանությունը:
Հետաքրիր է, թե անկաշառ Գագիկ Ջհանգիրյանը ի՞նչ միջոցներով է կարողացել նման առանձնատուն կառուցել:
Չպետք է նաև մոռանալ այն գործերը, որ զինդատախազ եղած ժամանակ վարել է Ջհանգիրյանը: Մամուլում տասնյակ անգամներ է գրվել նրա կողմից խեղված ճակատագրերի մասին: Գրվել է, թե նա ինչպիսի անտարբերությամբ է մոտեցել երիտասարդների ճակատագրերին, որոնք դժբախտություն են ունեցել հայտնվել նրա տիրույթում:



















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները