Բռնել են «օբշչակի» փայը ստանալու պահի՞ն
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թաքցնում է այն, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կադրային ջարդ է իրականացվում։ Աշխատանքից ազատվել են ստորաբաժանումների մի քանի պատասխանատուներ։ Ներկայացվում է, որ ընդամենը երկու տեղակալ է աշխատանքից ազատվել, եւ նրանց փոխարեն պաշտոնի են նշանակվել նոր մարդիկ՝ Վարդան Նազարյանը եւ Կարեն Առաքելյանը։ Իրականում, սակայն, աշխատանքից ազատվողներն ավելի շատ են։
«Կոշ» ՔԿՀ-ից հրաժարվեցին մեզ միացնել պետի ժամանակավոր պաշտոնակատար Մանուկ Պողոսյանի հետ։ Մեր տեղեկություններով, կադրային ջարդը կապված է «Կոշ» ՔԿՀ-ի նախկին պետ Լյովա Բաղդասարյանի կալանավորման հետ, որին մեղադրում են կաշառք ստանալու մեջ։ Քրեակատարողական ծառայությանը մոտ աղբյուրից տեղեկացանք, որ Լ․ Բաղդասարյանը ձերբակալվել է այն պահին, երբ քաղաքացիական երկու անձից «ստանալիս» է եղել հեղինակությունների միջոցով կալանավայրում հավաքված «օբշչակի» փողի մի մասը, որը սովորաբար համարվում է կալանավայրի պետի բաժինը, եւ որը քրեական հեղինակությունները վճարում են իրենց տրվող արտոնությունների դիմաց։ Գործով զբաղվում է ԱԱԾ-ն։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր