Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Սա աբսուրդ է. նման խայտառակ թվեր երբեք չենք ունեցել». Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Կառավարության որոշմամբ՝ պետությունը կօգնի տնտեսվարողներին՝ մատչելի պայմաններով ոչխար ներկրել: Տնտեսվարողների վարկերը 10 տոկոսով կվճարի պետությունը, իսկ եթե շահառուն սեփական միջոցները ձեռք բերի, մանր եղջերավոր անասունները, պետությունը մինչև 450 հազար դրամ արժեցող մեկ գլխի համար կվճարի դրա 23 տոկոսը, այսպես Հայաստան կմտնեն 30 հազար նոր տոհմային մանր եղջերավորներ:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ սա մի խումբ մարդկանց ծրագիր է, որը, ըստ նրա՝ ոչ մի կապ չունի ոչխարաբուծության հետ:

«Մեր մասնագետների միջոցով փորձ արեցինք քննարկել ոչխարաբուծության վերաբերյալ կառավարության ծրագիրը և շատ հակասական թվերի հանդիպեցինք: 2015թ. մենք ունեցել ենք 750-760 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն, 2019թ. գլխաքանակը մոտ 130 հազարով պակասել է: Եթե արտահանման տենդենցն ենք նայում, դա էլ է պակասել. այսօր 20-25 հազարից չի անցնում: Եթե 2018թ. արտահանեցինք մոտ 150 հազար գլուխ մանր եղջերավոր անասուն, ապա հիմա՝ 20-25 հազար գլուխ: 2015թ., երբ 750 հազար գլուխ է եղել, մսի արտադրությունը եղել է 9800 տոննա, իսկ այս տարի՝ 19 հազար տոննա, և խոսքը մեր արտադրության, ոչ թե ներկրվողի մասին է: Այսինքն՝ խոսքը 900 հազար գլուխ ոչխարի մասին է: Փողոցից մի մարդ այս թվերը գրել է՝ անտեղյակ լինելով»,-168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով՝ ո՞նց կարող է ՀՀ-ն, ունենալով 600 հազար մանր եղջերավոր անասուն, 900 հազար մորթ անել, վերածել մսի:

«Սա աբսուրդ է. նման խայտառակ թվեր երբեք չենք ունեցել: Կառավարության ծրագիրը թերի է, էլի չի սուբսիդավորվում բուն արտադրողը, այլ սուբսիդավորվում է առևտրով զբաղվողը: Դա արտադրության խթանում չի, դա մի խումբ վերավաճառողների ծրագիր է, նրանք դա արել են, որ գյուղը չզարգանա: Վրաստանից ոչխարը կբերեն, կտանեն Իրան՝ կծախեն: Ինչքան կարելի է տնտեսության հաշվին ձրիակերների հարստացնել: Այս ծրագիրը մի խումբ մարդկանց համար գրվել է, փոխվարչապետ է, վարչության պետ է, կգնան, այս վարկը կվերցնեն, կդնեն-կպտտացնեն՝ ոչխարաբուծության անվան տակ»,-ասաց նա:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր, որ, եթե սա ռազմավարական ծրագիր է, ապա պետք է նաև քննարկել՝ բնապահպանական տեսակետից գնահատման գործընթաց պե՞տք է անցնի, թե՞ ոչ։ «Կոնկրետ ոչխարաբուծության դեպքում այդ ռիսկը կա, որ բերում է անապատացման և դեգրադացման»,-ասել է նա։

Հրաչ Բերբերյանը նկատեց՝ չվնասելով էկոլոգիան՝ Հայաստանում հնարավոր է զբաղվել ոչխարաբուծությամբ շուրջ 1 միլիոն 200 հազար գլխի համար, որը որևէ էկոլոգիական խնդիր չի ստեղծի. «Դրան հասնելու մեխանիզմը մենք ունենք, խնդրեք՝ կօգնեք, բոլ ա փողոցներում դեմագոգիայով զբաղվելով՝ երկիր զարգացնեք, փողոցային տնտեսություն չի լինում, իսկ եթե տնտեսությունը փողոցային ես սարքում, այն երբեք չի զարգանա»: