Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. Լայեն Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն Ավարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Մմրցաշարը զրկվում է ինտրիգից Էստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանը Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում Վթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններ

ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄմրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվի
Հայաստան

Հայկ Հարությունյանը բացառիկ պարկեշտ մարդ էր․ նախկին փոխոստիկանապետ

Hraparak.am-ի հետ զրույցում նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն անդրադառնում է ներքին գործերի նախարար և առաջին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անձին, նրա հնարավոր ինքնասպանության կամ սպանության վարկածներին, քննությունից ակնկալիքներին։

- Պարոն Համբարձումյան, հանրությունն այսօր առավոտյան ցնցվեց, երբ Քննչական կոմիտեից հաղորդվեց, որ Բջնիի առանձնատներից մեկում գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին: Իր հետ աշխատել եք, եթե չեմ սխալվում։ Իր ինքասպանության նախնական վարկածի հետ կապված առաջին արձագանքներն են՝ պետք է Մարտի 1-ի գործով անցնող վկաների պահպանությունն ուժեղացնել։ Իրեն բնութագրում են որպես չափազանց հավասարակշռված, սառը դատող մարդ։ Որպես երկարամյա քննիչի՝ հարց՝ կասկածներ ունե՞ք, որ սպանություն է, ոչ թե ինքնասպանություն։

- Նախ ասեմ, որ իր հետ բավականին երկար ժամանակ է՝ առիթ չեմ ունեցել շփվելու։ Իրոք, նա հաստատակամ մարդ էր։ Բայց ավելի բնութագրական է, որ և՛ ինքը, և՛ իր եղբայրները ( նա իր եղբայրներից կրտսերն էր) բացառիկ պարկեշտ մարդիկ էին։ Բացառիկ, սա ուզում եմ հատո՛ւկ, առանձնահատո՛ւկ շեշտել։ Օրինակներ շատ կան, կարող եմ վկայակոչել, թե նրա նախարար եղած ժամանակ ինչպես էին իր ընտանիքի անդամները անձնագրային բաժնում հերթ կանգնում` անձնագիր ստանալու համար։ Եվ եթե աշխատակիցները պատահաբար չճանաչեին, այսպես ժամերով հերթ կկանգնեին։ Նրա մյուս եղբայրը երկար տարիներ իմ տեղակալն է եղել։ Կարող եմ ասել, որ նրա պարկեշտությունը պարզապես աչքի էր զարնում։ Եվ անգամ մի անգամ առիթ եղավ, երբ զրուցում էինք Հայկի հետ, ես ասացի․ «Հայկ Արտեմիչ, մի բան անկեղծ ասեմ` չնեղանաք»։ Ասացի՝ քո ախպերը քեզնից էլ լավ մարդ է։ Ծիծաղում էր, ասում էր՝ բա իմ մեծ ախպերն է․․․ ուզում եմ ասել՝ նման անձնավորություն էր։ Հիմա ես էլ առավոտյան լրատվությունը նայեցի, Մարտի 1-ի գործի վերաբերյալ, դա մեկնաբանել չեմ կարող։

- Հաղորդվեց, որ ցուցմունքներ է տվել, կարող է՝ կանչեին իրեն էլ․..

- Դե կանչել են, հարցաքննել են, բայց թե մահվան պատճառը, կոնկրետ հանգամանքները որոնք են, չեմ կարող ասել։ Բայց ուզում եմ շեշտած լինել․ անկախ մահվան հանգամանքներից, պատճառներից, դրդապատճառներից․․․ կամ չգիտեմ ինչերից․․․ հետո ինչ կպարզվի, կարող եմ մի բան ասել՝ Հայկ Հարությունյանն անկախ Հայաստանի պատմության մեջ լավագույն ներքին գործերի նախարարը, հետո էլ ոստիկանապետն է եղել։ Նրանից հետո գնալով այդ պլանկան ցածրացավ։

- Աստծուն հավատո՞ւմ էր, հարցնում եմ, որովհետև սա շատ կարևոր է ինքնասպանության վարկածի առումով։

- Ֆանատիկ հավատացյալ չի եղել։ Կային ոմանք, որ աստվածավախ կերպարանքներ էին ընդունում և ցուցադրաբար իրենց հավատացյալ լինելն էին ընդգծում․․․ նրա մոտ նման բաներ չկային։ Նրա մոտ, առհասարակ, ֆանատիզմ չի եղել։

- Ճանաչելով իրեն, այնուամենայնիվ, չեք կարող բացառել, որ ինքնասպանություն չէր գործի։

- Գիտեք ինչ, իր հետ չէ, ցանկացած մարդու հետ կապված` նման բան չեմ կարող բացառել, որովհետև կյանքը շատ բարդ ու անկանխատեսելի պահեր ունի, և որևէ մեկը դրանից ապահովագրված չէ։ Նույնը կարող եմ ասել նաև Հայկի վերաբերյալ։ Իմ մոտեցումը, իմ կարծիքը, նորից եմ ընդգծում, առհասարակ մարդկանց վերաբերյալ է, որովհետև ինչ իմասնաս, միգուցե ինչ- որ անհուսալի վիճակում է եղել․․․ կամ կարող է՝ նման բան չի եղել։ Սա քննությունը պետք է պարզի։

- Տեղեկություն ստացանք, որ քաղցկեղ ուներ, և նաև ասացին, որ վերջին շրջանում սկսել էր խմել։

- Քաղցկեղի հետ կապված ասեմ, որ նոր Ձեզնից լսեցի դրա մասին։ Նա ուներ պարանոցի գրիժայի պրոբլեմ՝ ողերի նստածության և անգամ դրա, իր բուժման մեթոդների հետ կապված զավեշտալի պատմություններ էր պատմում․․․ ինքն իր նկատմամբ միշտ դաժան էր ։ Ես էդ մասին գիտեմ։

- Դուք իր հետ աշխատել եք։ Կպատմե՞ք իր մասին՝ ինչպե՞ս եք ծանոթացել, եթե չեմ սխալվում՝ իր ղեկավարության օրոք էլ եք աշխատել։

- Հայկի հետ ծանոթացել եմ 80-ականների կեսերին, երբ ՀԿԳ քննիչ էի ոստիկանությունում՝ քննչական բաժնում, ինքը նորավարտ՝ Միջին Ասիայից տեղափոխվել էր Հայաստան և կալանավայրերի վարչությունում օպերատիվ աշխատանքի էր անցել։ Մեր երկու վարչությունները՝ ապարատները, նույն շենքում էին գտնվում, և այն ժամանակվանից ծանոթացել ու շփվել ենք իրար հետ, երբ նա իր աշխատանքի հետ կապված՝ նյութեր էր նախապատրաստել կամ իրավական հարցեր, սկսեց ինձ հետ խորհրդակցել։ Այդպես, այդ թվականներից ծանոթացանք, մտերմացանք։ Հետո, ճիշտ է, մեր ճանապարհները բաժանվեցին, ու մենք տարբեր համակարգերում էինք։ Ես այդ ժամանակներից իրեն ճանաչելով՝ հասկացա, որ շատ կարգին մարդ է։

- Պարոն Համբարձումյան, ես հիշում եմ, որ 98 թվականին, երբ հայտնաբերվեց ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դին, նախնական հաղորդվեց ինքնասպանություն վարկածը, հետո դա սրբագրվեց և ներկայացվեց որպես սպանություն, քանի որ բոլորը վրդովված էին, թե ինչ ինքնասպանություն, երբ մարդու գլխին և սրտին 2 հրազենային վնասվածք կա։ Եվ եթե չեմ սխալվում, մամուլն այն ժամանակ գրեց, որ հենց Հայկ Հարությունյանն էր պնդել, որ արձանագրվի երկու հրազենային վերքերի առկայությունը, ինչով հերքվեց ինքնասպանության վարկածը։ Դուք դա հիշո՞ւմ եք, այդ մասին վկայո՞ւմ եք։

- Հիշելը՝ հիշում եմ, վկայել․․․ տեղում չեմ եղել, որ վկայեմ, բայց որ նրա վրա կար նաև գլխի վնասվածք, հիշում եմ։ Եթե բարձրացնեք այդ օրերի մամուլը, մեկ անգամ ևս կհամոզվեք, որ Մարգարյանի ինքնասպանության վարկածն ուղղակի ծիծաղելի էր։ Ինչպես նաև նրա թիկնապահների առկայությունը, կասկածելի վիճակները և այլն։

- Վերջին անգամ ե՞րբ էիք հանդիպել իրեն։ Կամ՝ պարբերաբար հանդիպո՞ւմ էիք։

- Վերջին տարիներին չէի հանդիպում։ Գիտեի, որ որոշակի նեղվածություն ունի, նաև՝ նյութական, և հիմնականում այն ինֆորմացիան էի հասնում, որ այդ ամառանոցում է մշտապես ապրում։ Վերջին անգամ հանդիպել եմ իր ազգականի մահվան կապակցությամբ՝ թաղմանը։

- Այսինքն՝ նյութական դժվարություններ ուներ՝ լինելով ներքին գործերի նախարար։

- Ախր, գիտեք ինչ, երբ համեմատում եք իրեն իրենից առաջների ու հետոների հետ, բոլորովին ուրիշ պատկեր է ստացվում։ Եվ պատահական չէ, որ ասում եմ՝ նրանք բացառիկ պարկեշտ անձնավորություններ էին։ Ես ցավ եմ ապրում, որ նման բան է տեղի ունեցել նման մարդու հետ։

- Իսկ կոչ ունե՞ք քննությունը տանելու վերաբերյալ։

- Նման դեպքերում կա՛մ կոչը, կա՛մ դիմելը մեկն է լինում՝ աշխատել, ոնց որ մնացած դեպքերում, այս դեպքում ինչ-որ առումով՝ առավել եռանդով, լինել առավելագույնս կոմպետենտ և բացահայտել կատարվածը։