Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հարությունյանի ընտանիքին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած եւ համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական եւ անժամանակ մահվան կապակցությամբ:
Հաղորդագրությունը տեղադրվել է ՀՀ 3-րդ նախագահի կայքում։
«Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, եւ Ձեր ընտանիքը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել:
Այս դժվարին պահին խորապես ցավակցում եւ ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը, ցավակցություն եմ հայտնում Հայկ Հարությունյանի բոլոր հարազատներին եւ մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգեւի, նաեւ ոգու ամրություն եւ կորով` կորստյան ցավը մեղմելու համար»,-ասված է ցավակցական հեռագրում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր