Ինձ չի անհանգստացնում, որ մարդիկ կարող են ավելի անհամբեր դառնալ. Փաշինյան
Զարմանալի չէ, որ մենք մեր նախկին էլիտայի հետ մեծ դիմակայության ենք բախվում, որը փորձում է կանգնեցնել կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ կառավարության ջանքերը: Այս մասին FOX LA-ի թղթակից Արաքսյա Կարապետյանի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կանգ չենք առնի, որեւէ կասկած չկա »,- ասել է նա:
Խոսելով տնտեսական հեղափոխության գործընթացի մասին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանում տնտեսական լավ դինամիկա է նկատվում, եւ տնտեսական աճի կանխատեսումներն ամեն ամիս աճում են:
Հարցին, թե արդյոք այսօր Հայաստանի բնակիչները երջանիկ են, Փաշինյանը պատասխանել է, որ Հայաստանում նախկինի պես բավականին բարձր է գործազրկության մակարդակը: Ընդ որում, նա նշել է, որ անցած տարի 75 000 նոր աշխատատեղ է բացվել:
Նա նաեւ նշել է էկոհամակարգ ստեղծելու կարեւորության մասին, որի դեպքում բիզնես վարելն առավել գրավիչ կդառնա:
Հարցին՝ անհանգստացած է արդյոք, որ բարեփոխումների սպասելիս մարդիկ կարող են ավելի անհամբեր դառնալ, ՀՀ վարչապետը պատասխանել է.
«Ոչ, ես անհանգստացած չեմ: Մարդիկ տեսնում են, որ մենք մեծ փոփոխությունների փուլում ենք, եւ այդ փոփոխությունները կոնկրետ արդյունք են տալիս»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր