Նիկոլ Փաշինյանը որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից տպավորություն է ստեղծվում, որ որոշել է չմեծացնել «աբիժնիկների» բանակը եւ բոլոր հեռացվածներին ինչ-որ գործ է տալիս։
Այդ սկզբունքով Վալերի Օսիպյանին, որի ազատումը կառավարության աշխատակազմի ղեկավարը բացատրում էր նրա վատ աշխատանքով, նշանակեց գլխավոր խորհրդական, երեկ էլ իր օգնական նշանակեց աղմկոտ պատմություններից հետո 3 շաբաթ առաջ վարչապետի որոշմամբ պաշտոնանկ արված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցապծառայության նախկին պետ Սուրեն Ղամբարյանին։
Դրան նախորդել էին Ղամբարյանի եւ մյուս աշխատակիցների միջեւ անառողջ մթնոլորտի մասին մամուլի հրապարակումները, իսկ Ղամբարյանի եւ իր նախկին տեղակալ Արսեն Օհանյանի միջեւ հրապարակային կոնֆլիկտ կար։ Ղամբարյանը հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)