Փաշինյանի խոր լռությունը տարակուսանք է առաջացնում․ հայտարարություն
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել Եղեգնաձորում ՊՆ փոխգնդապետին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ, որին ներկա է եղել նաև մարզպետը: Հայտարարությունում նշվում է․
«Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում անմարդկային ծեծի է ենթարկվել հայկական բանակի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանը, ով այժմ ծանր կոմայի մեջ է: Ըստ լուրերի, ծեծողները Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մտերիմներն են, այդ թվում՝ նրա օգնական և արդեն իսկ կալանավորված Հարություն Գրիգորյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել է, որ գործի շրջանակներում զննվում են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկների տեսանյութերը՝ մարզպետի անմիջական մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը խստորեն դատապարտում է բռնության այս լկտի դրսևորումը, առավել ևս, երբ հարձակման թիրախ է դարձել սպայի համազգեստ կրող անձը: Մեր անասելի տարակուսանքն է նաև առաջացնում առ այս պահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահպանած խորը լռությունը, նրա կողմից նշանակած մարզպետի հոխորտացող ամբարտավանության ֆոնի վրա։ Ցավոք, նախկինում էլ իշխանության հովանավորյալների կողմից դաժան բռնության են ենթարկվել մեր զինվորականները՝ Վահե Ավետյանը, Արտակ Բուդաղյանը, և այժմ էլ փաստացի ոչինչ չի փոխվել։
«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում տուժած սպա Արա Մխիթարյանին և նրա հարազատներին, ինչպես նաև հայտարարում, որ վճռականորեն հետամուտ է լինելու, որպեսզի այս հանցագործության բոլոր պատասխանատուները և հովանավորները կրեն կատարվածին համարժեք պատիժ»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա