Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների զարգացումը տեղի չի ունենա ի վնաս Իրանի հետ հարաբերությունների․ ԱԳՆ
Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունների զարգացումը տեղի չի ունենա ի վնաս Իրանի հետ հարաբերությունների։ Այս մասին «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։
Պատասխանելով Իսրայելում Հայաստանի դեսպանություն բացելու մասին հարցին՝ փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ու Իսրայելը ընդհանուր շատ բան ունեն, օրինակ, ինչպես հարաբերություններ կառուցել սփյուռքի հետ կամ ինչպես զարգացնել պետությունը՝ օգտագործելով սփյուռքի հնարավորությունները։
Նրա խոսքերով, իսրայելական կողմը նույնպես Հայաստանում դեսպանություն բացելու սկզբունքային մտադրություն ունի, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչպես պետք է այդ մտադրությունն իրականացվի։ «Մենք չենք կենտրոնանում դրա վրա։ Մենք արել ենք առաջին քայլը»,- ասել է Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է երրորդ երկրների հետ հարաբերություններին, ապա Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի հարաբերությունները Իսրայելի հետ պայմանավորված չեն երրորդ երկրներով։ Երեւանում չեն մտածում, թե դրա հետ կապված ինչ է սպասում Իրանը։ «Առավել եւս, որ Իրանի հետ մեր բարեկամական հարաբերություններն անփոփոխ են»,- ընդգծել է Հովհաննիսյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր