Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ինչո՞ւ են պատկան մարմինները շահագրգռված, որ սիգի որսն օրինականացվի, եթե մասնագետները դեմ են

Շրջակա միջավայրի նախարարը, «Սևան» ազգային պարկի տնօրենը և Գեղարքունքի մարզպետն ինչո՞ւ են այդքան շահագրգռված, որ սիգի որսն օրինականացվի՝ պնդելով թե լճում ձկան արդյունագործական պաշարները շատ-շատ են՝ այն դեպքում, երբ մասնագետները հակառակ համոզմունքն ունեն:


Ի պատասխան «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանի հայտարարության, որ չնայած մասնագետների պաշտոնական թվերին, որ սիգի պաշարները քիչ են, իրականում լճում շա՜տ-շա՜տ ձուկ կա, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն ակնարկեց ոչ միայն պարկի տնօրենի սեփական բիզնես-շահերի, այլ նաև կառավարությունից նրանց աջակցության մասին:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել էր, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել և սկզբնապես փորձելու են կիրառել պիլոտային ծրագիր՝ 150 տոննա ձկան համար:

«Սևանա լճում շա՜տ-շա՜տ ձուկ կա, ահավոր շատ և այո, մոտ ժամանակներում սպասում ենք սիգի արդյունագործական որսի թույլատրում»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը:

«Սիգի պաշարների 3-ից 4 տարվա հետազոտությունները ցույց են տվել մոտավորապես 10-15% ձկան պաշարի աճ, իսկ հաշվարկվել է 600-ից մինչև 800 տոննա որսի ենթակա պաշար, այսինքն՝ ապրանքային տեսք ունեցող ձկան մասին է խոսքը: Մենք այդ հետազոտությունների հետ ունենք բավական անհամաձայնություններ՝ ձկան պաշարները բավական քիչ են ցույց տրվում և դա ոչ միայն իմ կարծիքն է, այլ շատ ուրիշ մասնագետների, նույնիսկ ձկնորսների. պաշարները մի քանի անգամ ավելի շատ են, քան գնահատվում է մասնագետների կողմից»,-ասաց Գուլանյանը և հավելեց, թե միգուցե դա ուսումնասիրման մեթոդների սխալմունք է կամ կարիք կա նորագույն տեխնոլոգիաներով հետազոտելու, որպեսզի ավելի ճշգրիտ թվեր լինեն:

«Համենայնդեպս, նշված պաշարները գնահատում եմ որպես մոնիտորինագային թիվ, որը վկայում է ամեն տարի պաշարների ավելացման մասին, այսինքն՝ պոպոլյուցիան լավ վիճակում է, կարողանում է վերարտադրվել և ավելանալ»,-ասաց նա:

Նշենք, որ 2006 թ․-ից Սևանի սիգն այլևս չէր համարվում արդյունագործական նշանակության ձկնատեսակ, ուստի նախարարության որոշումով որսը մինչ օրսն արգելվել էր:

Վահե Գուլանյանը նկատեց, որ 2006թ-ից ձկան որսն արգելված է, բայց այդ արգելքը շատ «հարաբերական հասկացություն» է, քանի որ այլ տեսակների որսի թույլտվություն եղել է, ինչն էլ ենթադրում է չնախատեսված որս նաև չթույլատրվող այլ տեսակների:

«Ներկա իրավիճակում ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կա ահռելի ծավալների հասնող ապօրինի ձկնորսություն և հենց միայն այդ ապօրինի ձկնորսության թվերը վերլուծելով՝ հասկանում ենք, որ եթե ներկայացված պաշարները կարող էին մի քանի օրում լճից դուրս բերեին, ուրեմն ինչքան շատ են պաշարները: Գողությունն ահռելի քանակով է եղել, ես ուղղակի հիմա չասեմ թվեր, բայց իրականում շատ մեծ քանակների է եղել. տարբեր առիթներով այդ թվերը հրապարակվել են՝ տարեկան 3000-4000 տոննա ձկնագողություն է եղել»,-ասաց նա և օրինակ բերեց, որ վերջերս միայն մեկ օրում 20 տոննա ձուկ են առգրավել:

«Վերջին օրերին ցանցերի մեջի ձուկն առգրավեցինք, տարանք, բոլոր զորամասերին բաժանեցինք. ավելի քան 20 տոննա ձուկ էր հավաքվել այդ օրը»,-ասաց նա:

«Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը նշեց, որ չնայած նման պայմաններին, իրենց հաջողվել է «ճակատ տալ» ձկնագողերի հետ և սիգի պաշարների նման աճ ունենալ:

«Երբ որ ինձ ընդունել են արգելոցի տնօրեն, այդ ժամանակ մայրական կազմ սիգը մենք պետք է փորձեինք արհեստական վերարտադրել ՝ մատղաշներ ստացանք, մեծացրեցինք մինչև ապրանքային տեսքը հասցրեցինք: Բայց համոզվեցինք, որ սրա արհեստական վերարտադրությունը պետությանը կամ ինչ-որ մեկին տնտեսապես չի կարող ձեռք տալ և առաջարկվեց, որ կոնկրետ սիգի ծավալները պետք է ավելացվի պահպանական միջոցառումների միջոցով: Ի պատիվ մեզ՝ հաջողվեց այդ ծավալներն ավելացնել»,-ասաց նա և պատմեց, որ իրենք մաքրել են ափամերձ վայրերի ձվադրավայրերը:

«Այդ հատվածները մաքրվեց, ձուկը եկավ ձվադրման, այնուհետև սկսեցինք այդ հատվածներում խստիվ արգելել որևէ տեսակի որս: Ամբողջ լիճը ճիշտ է չէինք կարողանում պահել, բայց այդ փոքր հատվածներում կարողանում էինք արգելքներ դնել, հետո շուրջօրյա հերթապահություններ սահմանեցինք, հսկիչ կետեր դրվեցին այդ վայրերում»,-պատմեց նա:

Գուլանյանը նշեց, որ բացի այդ, իրենք ձկնորսների հետ են աշխատել, փորձել նրանց գիտակցությունը բարձրացնել. «Կարողացանք համոզել, որ գոնե արգելքի հատվածում իրենք ինքնակամ հանեն ցանցերը: Ավելի քան 50-60 ձկնորս մեր հետ աշխատել են, պայքարել են մնացած այլ ձկնորսների դեմ, որպեսզի մանրաձուկ չորսան»:

Գուլանյանը նաև նշեց, որ հասել են նրան, որ ձկան գիրության գործակիցն է ցածրացել. «Իսկ դա նշանակում էր, որ ձկան կերը այն ժամանակ նորմայից շատ էր, գիրութան գործակիցը մեծ էր, իսկ հիմա ձկները հետ են եկել նորմային»:

Ազգային պարկի տնօրենի խոսքով՝ ձկան որսի թույլտվության պիլոտից հետո կհասկանան կառավարելիության աստիճանը, որ չվնասեն ձկան վերարտադրողականության պաշարներին. «Պետք չէ վախենալ: Եթե վախենանք, միշտ ունենալու ենք ապօրինի ձկնագողություն և վատ կառավարվող պաշարներ»:

Իսկ թե վերջնական երբ կսկսեն ծրագիրը, Գուլանյանը նշեց, որ դրանք բավական երկարատև միջոցառումներ են իրենից ներկայացնում՝ ձկնորսների հաշվառում, ընդունման կետերի ստեղծում, ձկան գնի կառավարում. «Որ այնպես չլինի, որ մեկ ձկան գինը 60 դրամ լինի, որ ռեֆերենտ կետեր լինեն, և ի վերջո հասկանան, թե պիլոտը ինչքանով է հաջողվում իրականացնել: Տա Աստված եթե ամեն ինչը նորմալ ընթանա և ստացվի կայուն համակարգի ներդրումը, եթե ոչ՝ արգելելու մեխանիզմը միշտ կա ու կա»:

Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բարդուղ Գաբրիելյանը ճիշտ հակառակ պնդումն է անում. «Սիգի որսի օրինականացումը մեր նախաձեռնությունը չի եղել, որ մենք առաջարկենք՝ եկեք, պիլոտ արեք. դա իրենք արդեն որոշել էին ու մեզ միայն տեղյակ պահել: Հակառակը՝ ասում էինք, որ անիմաստ է, բայց իրենք իրենցը որոշեցին, մենք էլ տվել ենք մասնագիտական պատասխան, թե ինչ ձևով անեն, որ հնարավորին քիչ վնաս տան»:

Բարդուղ Գաբրիելյանը վրդովվեց «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի հայտարարությունից, որ ձկան քանակը շատ-շատ է» «Ինքը միշտ ասում է՝ շատ-շատ է ու արդյունքն էն եղավ, որ ձուկը վերջացավ, սկսեցին մտածել՝ ինչ անել, որ վերարտադրվի: Նույնը խեցգետնի դեպքում էր. քանի տարի առաջ էլ էր ինքը հայտարարում, որ խեցգետնը շատ է և արդյունքն ի՞նչ՝ էլի վերջացավ: Հիմա գնացեք, ասեք՝ ո՞ւր են բա խեցգետնի պաշարները, որ էն ժամանակ մեծ-մեծ խոսում էիք: Ինքը ո՞նց կարող է նման հայտարարություն ունենալ: Այս մարդիկ երկար տարիներ ուսումնասիրում են, դրա հիման վրա են ասում, դու ինչի՞ հիման վրա ես ասում՝ շուկաների վաճառքի՞, թե՞ նալոգների, որ բերում, տալիս են քեզ»:

Նրա համար զարմանալի էր, որ վերահսկող մարմինը խոսում է 3000 տոննայից ավելի ձկնագողության մասին. «Իրենք չեն տարբերում արդյունագործական պաշարը ընդհանուր պաշարից, ես մեռա դրանց բացատրելով: Իր համար արդյունագործականը երևի մանր մալյոկներն են, որ վաճառում են»:

Ըստ Գաբրիելյանի՝ անցյալ տարվա տվյալներով սիգի ընդհանուր պաշարները 3000 տոննային մոտ են եղել, որից 740 տոննան է եղել արդյունագործական պաշարը:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը ենթադրում է, թե ինչու են ձկան պաշարների վերաբերյալ նման թվեր ցույց տալիս. «Դա գիտե՞ք ինչի համար են ասում, որովհետև ինքն այնտեղ ձկան պահածոյի գործարան ունի, որովհետև իրենց ձեռք է տալիս, որ պիլոտային ծրագիր անեն և այդ ձևով պահածո արտադրողներին հովանավորեն, հասկացա՞ք: Ձեզ համար տարօրինակ չէ՞, որ հսկող մարմինը նման հայտարարություն է անում՝ փոխանակ հսկի, հանելուց է խոսում: Չգիտեմ՝ կառավարությունն ինչու է գնում այս քայլին, բայց վերահսկող մարմինները՝ ազգային պարկ, նախարարություն, իրենք նույնն են, ինչ որ առաջ էին, դեռ ավելի վատը»:

Գաբրիելյանը պարզաբանեց. «Ենթադրենք 20 ձկնորսի բերեցին օրինական դաշտ, ովքեր հարկեր մուծեցին, մնացածին ի՞նչ են անելու: Եթե կարում են հսկեն՝ թող հսկեն, ինչո՞ւ չեն հսկում, ինչպե՞ս են 20 հոգուն հսկելու, մնացածին՝ ոչ... պարզ է չէ՞, որ սրանք չեն գա, այդպես աշխատեն, որովհետև իրենց ձուկն ավելի թանկ կլինի, քանի որ իրենք հարկ են մուծելու, նրանք ոչ: Պիլոտը իմաստ կունենա այն դեպքում, որ նրանք, ովքեր օրենքով հանելու են ձուկը, կարողանան մնացածին էլ վերահսկեն՝ չթողեն, բայց եթե չեն վերահսկելու, ուրեմն դա միայն միտում է, որպեսզի ծածկեն իրենց անօրեն պահածոների արտադրանքը, նաև՝ ծխեցված, ապխտած ձկների վաճառքը»:

Բացի այդ նա նշեց, որ չեն հիմնավորում, թե պիլոտային ծրագրի առանձնահատկությունը որն է. «Պիլոտային ծրագիրը նշանակում է կիրառման նոր ձև, մեթոդ, բայց սրանք էն հինն են ուզում էլի բերեն, որը ժամանակին իրեն չի արդարացրել և հիմա ուզում են նորից կրկնեն: Իմաստը ո՞րն է, չեմ հասկանում»:

Բարդուղ Գաբրիելյանը նշեց, որ պիլոտի արդյունքում մինչև հիմա ինչքան անօրինական ձուկ են բռնել, այդքան էլ կշարունակեն բռնել, ուղղակի արդեն օրենքի շրջանակներում: