ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների. Հայտարարություն
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն (ՔԻՊ) ահազանգեր է ստանում, որ վերջին շրջանում Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվում են Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքով չնախատեսված, ոչ իրավաչափ գործողություններ. ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը միակողմանի կրճատել է բազմաթիվ աշխատողների հետ տարբեր ժամկետներով կնքված աշխատանքային պայմանագրերը մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը։
Տարածված հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այսու՝ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հորդորում է ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին, կրթության ոլորտի պատասխանատուներին պաշտպանել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի զանգվածային իրավախախտումների արդյունքում ոտնահարվող ՀՀ օրենքները, ՀՀ քաղաքացու եւ մարդու իրավունքները։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն նաեւ կոչ է անում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպան համայնքին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ Հայաստանի բուհերին վեր կանգնել քաղաքական կոնյուկտուրայից եւ պաշտպանել ԵՊՀ աշխատակիցների զանգվածաբար խախտվող իրավունքները, ինչի մասին հրապարակումներ են եղել նաեւ տպագիր եւ էլեկտրոնային մամուլում։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Սևանա լճի պահպանությունը՝ բնապահպանական և տնտեսական կարևոր հիմնախնդիր