ՀՀ կառավարությունն այսօր ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր, որքան Լինսի հիմնադրամը. Փաշինյան
Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը մեզ թույլ են տալիս ասել, որ մենք միասին տնտեսական թռիչք հարուցելու հնարավորություն ունենք: Այս մասին Լոս Անջելեսում Լոս Անջելեսի Գրանդ Փարքում կայացած հանրահավաքի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հեղափոխությունից մեկ տարի անց ՀՀ կառավարությունն ի վիճակի է իրականացնել նույնքան մասշտաբային ծրագրեր ՀՀ-ում, որքան իրականացրել է Լինսի հիմնադրամը: Առաջիկա տարիներին ՀՀ-ում նորոգելու ենք հազարավոր կիլոմետրեր ավտոճանապարհներ, դպրոցներ, կառուցելու ենք մանկապարտեզներ:
Բայց սա չի նշանակում, որ Սփյուռքն անելիք չունի: Ընդհակառակը, եկել է ժամանակը, որ Սփյուռքի ներդրողները եւս մեկ քայլ անեն եւ մտածեն ՀՀ-ում տնտեսական ներդրումներ անելու, շահույթ ստանալու, Հայաստանում հարստանալու եւ Հայաստանը հարստացնելու մասին:
Ես հույս ունեմ, որ ինչպես Սփյուռքը կանգնեց ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական հեղափոխության կողքին, այնպես էլ Սփյուռքը կկանգնի ՀՀ-ում տեղի ունեցող տնտեսական հեղափոխության կողքին:
Ուզում եմ Սփյուռքի բոլոր գործարարներին հրավիրել հայաստան: Հայաստանում արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան: ՀՀ-ում վերացված է մենաշնորհների եւ օլիգարխիայի իշխանությունը, հաղթահարվում է ստվերային տնտեսությունը»,-հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա տեմպերը մեզ թույլ են տալիս ասել, որ մենք միասին տնտեսական թռիչք հարուցելու հնարավորություն ունենք. «Ես հույս ունեմ, որ այս վճռական պահին Սփյուռքի մեր հայրենակիցները, գործարարները, ստատափեր ստեղծող մեր հայրենակիցները իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն Հայաստանի վրա եւ իրենց գործունեությամբ կտեղափոխվել Հայաստան»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել