Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն
«Ժողովուրդը» գրում է. «Կառավարությունն այլևս գյուղացուն չի աջակցի: Գործադիրը դադարեցրել է էժան գնով ազոտական պարարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը: Բայց խնդիրն ավելի խորն է. պարզվում է՝ դեռևս Կարեն Կարապետյանի կառավարությունն է բացահայտել, որ այս ծրագիրն անարդյունավետ է, և գյուղացուն օգնության ձեռք մեկնելու համար նախատեսված այս ծրագրում ժամանակին մի շարք չարաշահումներ բացահայտվեցին, հարուցվեցին քրեական գործեր, գյուղապետեր ձերբակալվեցին:
Էկոնոմիկայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին վստահեցրին, որ վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը:
Մինչդեռ գյուղացին այս տարի սպասում էր պետական աջակցությանը: Նախարարության այս խոստումներն այնքան էլ արժանահավատ չեն, թերևս, որովհետև ակնառու է՝ Հայաստանում ցանքատարածությունները կրճատվում են: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված տվյալների՝ կարտոֆիլի ցանքատարածությունները, օրինակ, 2019 թ. 20 հազար 402 հա են, բայց նախորդ տարի դրանք 22 հազար 100 հա են եղել, այսինքն՝ այս տարի 1698 հա-ով պակասել են»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել