Հեռանալուց առաջ Օսիպյանը զենքով պարգեւատրել է 7-րդ վարչության սկանդալային պետին եւ նրա որդուն
ArmDaily.am-ը երեկ հայտնել էր, որ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հեռանալու օրը մոտ 40 հրաման է ստորագրել, բազմաթիվ մարդկանց պաշտոններ տվել, շատերին զենքեր նվիրել։ Ըստ ամենայնի՝ դրանք այն մարդիկ են, ում խոստացել կամ պայմանավորվել էր պաշտոններ տալ եւ վերջին պահին փորձեց խոստմանը տեր կանգնել։
Մենք տեղեկացանք, որ Վալերի Օսիպյանը զենքով պարգեւատրել է ՀՀ ոստիկանության օպերատիվ փնտրողական (7-րդ) վարչության պետ, ոստիկանության խորհրդակցական մարմնի (կոլեգիայի), ինչպես նաեւ ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամ Բաբկեն Սեդրակյանին եւ նրա որդուն՝ Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ժիրայր Սեդրակյանին։
Ի դեպ, Բաբկեն Սեդրակյանը հայտնի է մի շարք աղմկահարույց պատմություններով, նա եղել է ՀՀ-ում Ղրղըզստանի պատվավոր հյուպատոս, «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ-ի նախագահն է, կոչումով՝ գնդապետ:
Նրան անդրադարձել էր «Հետքը» Դուբայում անշարժ գույք ունեցող մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների մասին իր հետաքննության մեջ։ Կայքը գրել էր, որ Բ. Սեդրակյանը 2014 թ. բնակարան է ձեռք բերել Դուբայի հայտնի «արմավենու» («Palm Jumeirah») վրա՝ «Al Hatimi» բնակելի շենքում: Նույն տարում նա եւ կինը՝ Իդա Եղիազարյանը, վաճառել են Դուբայի Միջազգային քաղաք թաղամասի «Al Dana 1» բնակելի շենքում գտնվող իրենց բնակարանը:
Հիշեցնենք, որ Սեդրակյանը 7-րդ վարչության պետ է նշանակվել 2018-ի դեկտեմբերի 7-ին։ Դրանից հետո՝ այս տարվա հուլիսին, պաշտոնի բարձրացում է ստացել Սեդրակյանի որդին՝ 27-ամյա Ժիրայր Սեդրակյանը: Վերջինս Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության 3-րդ (բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների, թրաֆիքինգի, անօրինական միգրացիայի եւ ահաբեկչության դեմ պայքարի) վարչության ավագ օպերլիազորի պաշտոնից փոխադրվել է Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին: ArmDaily.am-ը տեղեկացավ նաեւ, որ ոստիկանությունում է աշխատում նաեւ Սեդրակյանի դուստրը։
Ի դեպ, լավատեղյակները նշում են, որ Օսիպյանի հեռանալուց հետո կհեռանա նաեւ Սեդրակյանը։ Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ Սեդրակյանը այնքան «պրոֆեսիոնալ» օպերատիվնիկ է, որ մինչեւ այսօր ԱԱԾ-ն նրան «դոստուպ» չի տալիս գաղտնի փաստաթղթերին։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել