Մեր հարցադրումները չեն արվում հումոր անելու կամ ուժեղ տղա երեւալու համար. Արամ Օրբելյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով` չի կարող ՍԴ որոշումը վերաբերելի չլինել Ռոբերտ Քոչարյանին, դատարանը սխալ է մեկնաբանում: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Օրբելյանն անդրադարձավ դատարանի նախորդ որոշման հիմնավորմանը և գործով դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի հիմքերին:
«Չի կարող այնպես լինել, որ Ռոբերտ Քոչարյանի անհատական դիմումով ՍԴ-ն գտնի նորմի խախտում, եւ դա վերաբերելի չլինի Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց նա:
Անդրադառնալով դատարանում Հայկ Ալումյանի արած հայտարարությանը՝ «վնգստացող դատավորների» մասին, Օրբելյանն ասաց. «Հարցադրումները շատ կոնկրետ են, ի տարբերություն մյուս կողմի, մեր հարցադրումները ենթատեքստով չեն, չեն արվում հումոր անելու, ուժեղ տղա երեւալու համար: Անընդունելի է որեւէ իշխանության կողմից` գործադիր, օրենսդիր, կամ դատական, դատավորների վերաբերյալ նման պնդումներ անել: Բայց եթե կան դատավորներ, որ նման վարվելակերպ ունեն, փաստաբաններն իրավունք ունեն իմանալ այդ փաստի վերաբերյալ»:
Նշենք, որ ավելի վաղ դատարանում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին հարց էր ուղղել՝ արդյոք նա վարչապետի հայտարարած «վնգստացող» դատավորների ցուցակում է։
Փաստաբան Օրբելյանը նաեւ նշեց, որ դատավորին ներկայացված ինքնաբացարկի հիմքերը բազմաթիվ են, դրանք գրավոր ներկայացված են, սակայն ինքը միայն մեկը կներկայացնի. «Պարոն Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշում է ընդունել իր կաբինետից դուրս, այսինքն՝ չի եղել դատական նիստ։ Նա պետք է լսեր Քոչարյանին, նրա պաշտպաներին, որոշեր՝ շարունակում է կալանքը, թե` ոչ, սա է խնդիրը»:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել