Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան ԱԱԾ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան Ազգային անվտանգության ծառայության շենք։
«Ռոբերտ Քոչարյանը շուտով լինելու է ազատության մեջ։ Եկել ենք ողջունենք մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,–նշեց աջակիցներից մեկը։
«Մենք այստեղ չենք եկել, որ աջակցենք Քոչարյանին, Էդ Քոչարյանն է մեզ աջակցում, էդ կալանավորված Քոչարյանն է աջակցում մեր պետությանը, Քոչարյանն ինքը նշեց, որ եթե նույնիսկ մի խումբ բախտախնդիրներ փորձում են մեղադրյալի աթոռին նստեցնել պետականակերտ գեներալներին, ազգի հերոսներին, ապա չի հաջողվելու, նա ազատազրկման մեջ ավելի հզոր է, քան Նիկոլը վարչապետի աթոռին նստած»,– նշեց Քոչարյանի աջակիցներից Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դրանից հետո Քոչարյանի աջակիցները երթով գնացին դեպի ԱԱԾ, որտեղ «Երևան–կենտրոն» ՔԿՀ մեկուսարանում պահվում է Ռոբերտ Քոչարյանը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել