Դատարանը թույլ տվեց, որ Սեյրան Օհանյանը մեկնի Գերմանիա
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Կարեն Մեժլումյանը դատարանին խնդրեցին իրենց պաշտպանյալին թույլ տալ բուժման նպատակով մինչև երկու շաբաթ ժամանակով Գերմանիա մեկնել։ Նրա զննումը պետք է իրականացվի հոկտեմբերի 21-ին առավոտյան ժամը 9-ին, իսկ մինչ այդ պետք է մուտքի թույլտվություն ստանալ։
Նրանք դատարանին ներկայացրեցին գերմանական բժշակական կենտրոնի հրավերքը, հավաստիացրեցին, յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ Օհանյանը պետք է անցնի պրոթեզավորման հետ կապված զննություն, որոնց արդյունքների հիման վրա ըստ անհրաժեշտության միջամտություններ են արվում։
Գործով մյուս ամբաստանյալների պաշտպանները չառարկեցին, մեղադրող դատախազներն առաջարկեցին թույլ տալ հանրապետությունից բացակայել երաշխավորությամբ։
Սեյրան Օհանյանն ասաց, իր ընտանիքը մնում է Հայաստանում, վերադառնալու է անպայման, կվերադառնա մինչև 15 օրվա ընթացքում։ Նա առաջարկեց, որ դատարանը դառնա երաշխավոր։
«Դատարանը թող երշախավորի, ո՞ւմ ես գնամ խնդրեմ, որ երաշխավորի, և ինչի՞ համար գնամ խնդրեմ»,-ասաց Օհանյանը։
Դատարանը որոշեց, առկա է բացակայության հարգելի պատճառ, թույլ տվեց, որ Սեյրան Օհանյանը հանրապետությունից բացակայի հոկտեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 4-ը։ Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց, որ բուժման նպատակով է գնում։
«Իմ պրոթեզի սպասարկման համար հրավեր եմ ստացել, կոնկրետ ժամկետ է նշված, յուրանքչայուր երկու տարին մեկ մեկնում եմ պարբերաբար այդ խնդիրներն իրականացնելու համար։ Ես կյանքում ոչ մի բանից երբևէ չեմ խուսափել և ինչ հրավեր, փաստաթուղթ եղել է, ինքնակամ միշտ ներկայացել եմ։ Կասկածողները թող իրենք մտածե՝ իրենք կարող են Հայաստանից հեռանալ, թե՞ ոչ»։
Հիշեցնենք, որ Ս. Օհանյանի նկատմամբ ընտրված է ստորագրություն հանրապետությունից չհեռանալու վերաբերյալ։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի