Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. Լայեն Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն Ավարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Մմրցաշարը զրկվում է ինտրիգից Էստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանը Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում ՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումները Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում Վթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն

Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄմրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա Երևանում
Հայաստան

Ծեծի են ենթարկել գրոսմայստերին և նրա եղբորը

«Հրապարակ» օրաթերթի խմբագրություն է դիմել քաղաքացի Վարսիկ Հակոբյանը։ Նրա խոսքով՝ երկու օր առաջ՝ սեպտեմբեր 18-ին, որդիներին իրենց բնակարանում ծեծի են ենթարկել։

«Որդուս՝ Հայկազ Կորյունի Քոթանջյանին հենց տան մեջ ծեծի են ենթարկել։ Ներքին Պտղնիում ենք բնակվում այս պահին, առաջին փողոցի 34 տանը։ Մեր տան կողքը մի քանդած, ավերակ շինություն կա, 90-ականներից այն կա։ Մի ահավոր հոտ է գալիս, նույնիսկ կողքով չի լինում անցնել։ Մի անգամ, երբ շան հաչոցներ են լսվել, տղաս մտել է ու փորձել կտրել շների հաչոցը, ուրիշ ոչ մի բան։ Ես չգիտեմ՝ ում է այդ շինությունը պատկանում, բայց այսօր կադաստրում հարցում արեցի, երեքշաբթի օրը պետք է պատասխանը ստանամ։ Արսեն անունով մի մարդ է եղել, մի ամբողջ շքախմբով, թանկարժեք մեքենաներով, դուբինկաներով եկել են տուն՝ տղայիս աշխատասենյակ և ծեծել։ Սկզբում դուրսն են ծեծել, հետո եղբայրը մի կերպ գցել է ներս, բայց, ինչպես ասեցի, արդեն տան մեջ էլ են ծեծել։ Ես ասում եմ, եթե եղբայրը չլիներ, Պողոս Պողոսյանի օրն էր հայտնվելու, ազնվությամբ եմ ասում։ Եղբորն էլ հետն են ծեծել։ Ոստիկանություն ենք դիմել, բայց չգիտեմ՝ ինչ են արել։ Ամբողջ պատերը արյուն են։ Իմ որդուն միշտ կանչել են արտասահման աշխատելու, բայց չի գնացել, այստեղ է ուզում մնալ։ Հիմա էս մեկն էլ գնա, հետո ի՞նչ են անելու։ Ինքը 2014 թվականի Հայաստանի չեմպիոն, հայ շախմատիստ Տիգրան Քոթանջյանի եղբայրն է»,- պատմում է Վարսիկ Հակոբյանը։

Մեզ հետ զրույցում Հայկազ Մկրտչյանը չցանկացավ մանրամասներ ներկայացնել դեպքից․ «Ես էլ դեռ չեմ հասկացել՝ ինչ է եղել լրիվ։ Հիմա գործը որոշակի գործընթացների մեջ է, բայց ես հիմա չեմ ցանկանում խոսել։ Ուզում եմ հասկանալ մի հատ՝ ինչ է կատարվում, նոր դիմեմ։ Այո, իրոք եղել է լուրջ խնդիր»։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց․ «Այս պահին հետաքննություն է ընթանում։ Սեպտեմբերի 18-ին, ժամը 15։50-ին հաղորդում է ստացվել,որ Պտղնի գյուղի 34 տան մոտ մի քաղաքացու տղաներին ծեծել են։ Մեկնած խմբին վերջինիս որդին հաղորդում է տվել, որ անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն ծեծի են եթարկել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ծեծի ենթարկած անձանց ինքնությունները պարզվել են, ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Նշանակված է նաև դատաբժշկական փորձաքննություն»։