Հայաստանի սանիտարահիգիենիկ ու համաճարակային վիճակը շատ մտահոգիչ է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետը վստահեցնում է, որ Երևանում լեյշմանիոզի (պարազիտային հիվանդություն) բռնկման վտանգ կա։
Հայաստանի Հանրապետության սանիտարահիգիենիկ և համաճարակային վիճակն առավել քան մտահոգիչ է: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետ և «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը:
«Այս տարի սննդային թունավորումների մասսայական բռնկումներ են լինում, մասնավորապես, տարվա սկզբից մինչև օգոստոս 2739 սննդային թունավորման դեպք ենք ունեցել»,-ասաց նա:
Իսկ թե նախորդ տարվա համեմատ սննդային թունավորման դեպքերն ավելացել են, թե ոչ, Գրիգորյանը նշեց՝ չի կարող ասել:
Նա հայտնեց նաև, որ այս տարվա սկզբից մինչ օգոստոս 2983 զոոնոզ հիվանդություն է գրանցվել, սակայն արդյոք այս դեպքերն էլ ավելացել են, թե ոչ, Գրիգորյանը կրկին չհայտնեց:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին պետը նշեց, որ Երևանում լեյշմանիոզի (պարազիտային հիվանդություն) բռնկման վտանգ կա, քանի որ մայրաքաղաքում աղբը գրեթե չեն հավաքում:
Դեղորայքային թունավորման դեպքերն այս տարի ավելացել են. ԱՆ ցուցանիշներ է ներկայացրել
Գրիգորյանի խոսքով՝ պատկան մարմինները բնակչությունից թաքցնում են հիվանդացության դեպքերը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել