Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանը Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներ Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում ՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունը Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Վարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագար Թրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանը Վիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Աղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ) Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Կարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համար

ԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՃառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասինՀրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայումՔԿ-ն պարզաբանել է, թե ինչու է ակտիվացրել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով քննությունըԱշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդըԶախարովան Եվրամիությանը մեղադրել է «ավազակության» մեջФАС-ը զգուշացումներ է ներկայացրել Սոչիի, Կալինինգրադի և Եկատերինբուրգի օդանավակայաններին՝ ուղևորների գրանցման վճարների համարԱՄՆ-ն հարված է հասցրել թմրավաճառներին«Հասուն տարիքում պետք է ունակ լինել ինքնագնահատման և ընդունելու սեփական բացերը». Հասմիկ ԿարապետյանMercedes-Benz G-Class Cabriolet-ը գալիս է համաշխարհային շուկա. ապրանքանիշը ներկայացրել է նոր մոդելըՇրջված թագով կինը. հին հունական դամբարանը ցնցել է հնագետներինՍովորական մանկական վիրուսը կարող է հանգեցնել միզապարկի քաղցկեղի հանգեցնող գործընթացների․ Science AdvancesՎարչապետն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը. ինչ է քննարկվելՄեսսին չի մասնակցի Ֆինալիսիմային․ արգենտինացին հանդես է եկել հայտարարությամբԻսրայելին թույլատրվել է մասնակցել «Եվրատեսիլ 2026»-ին. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան բոյկnտում են«Շատերիդ կտանեմ ծով՝ ծարավ հետ կբերեմ»․ Էվելինա Ստեփանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններինՎարդաշենում թափառող շները խեղդամահ են արել քաղաքացուն պատկանող 18 ճագարՀարրի Փոթերի մասին պատմող սերիալում Վոլդեմորտին կարող է մարմնավորել Սինթիա ԷրիվոնԹրամփը մասնակցել է Սպիտակ տան ծննդյան եղևնու լուսավորման ավանդական արարողությանըԲռնցքամարտի Աշխարհի Առաջնություն. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՎիեննայում կայացել է Արարատ Միրզոյանի հանդիպումը ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի հետ (տեսանյութ)Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովԱմենագնացներ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցինԵրևանի քաղաքապետարանի հերթական նախաձեռնությունը՝ միտված երեխաների հուզական մտավոր կարողությունների զարգացմանըՆախիջևանում սկսվել է Հայաստանի սահման տանող երկաթուղու վերակառուցումըԴատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ թերակղզու տարածքում գտնվող հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասինՀայտնի է՝ ով է սպանել Արմինե Մկրտումյանին․ մանրամասներԱղբն այրած աշխատակիցները ենթարկվել են կարգապահական տույժի (տեսանյութ)Հայաստանը ընտրվել է Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահCБУ-ն ու հակակոռուպցիոն մարմինները խուզարկություններ են անցկացրել Ռադայի պատգամավոր Աննա Սկորոխոդի բնակարանումՍուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության պաշտպանության գծով պետական նախարարինՔաղաքական գործիչը մեղադրվում է բանակի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու մեջՊետք է խիստ լինենք նրանց նկատմամբ, ովքեր փորձում են ազատվել զինվորական ծառայությունից․Գեղամ ՆազարյանԿարեն Անդրեասյանը կմեկնի Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի աշխատանքների համարԵրևանում ոչ սթափ, առանց վարորդական վկայանի 28-ամյա տղամարդը շղթայական վթարի հեղինակ է դարձելՄայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը և պահանջում է դադարեցնել ապօրինի հետապնդումներըԷդգար Շաթիրյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահՆԳՆ-ում մեկնարկել է ապագա պարեկային ծառայողների ամփոփիչ պետական ատեստավորումըՄիացյալ Նահանգները առաջնահերթություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում կայունության վերականգնմանըՄեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համարՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըԱվարտվում է Եղիպատրուշից դեպի «Մայլեռ» տանող 3 կմ ավտոճանապարհի կառուցման աշխատանքըԱՄՆ փոխնախագահը քննադատել է ԵՄ-ին՝ X սոցիալական ցանցին հնարավոր տուգանելու մտադրության համարԱրմավիրի մարզում կատարված հանցագործությունը բացահայտվել է․ 1 անձ ձերբակալվել էՌուս և գերմանացի քաղաքական գործիչները գաղտնի հանդիպել են Աբու Դաբիում. DWԲելգիայի խորհրդարանը ծափահարություններով է դիմավորել Ռուսաստանի վերաբերյալ որոշումըԽիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը
Քաղաքականություն

Արմեն Գևորգյան. Ո՞ր արդյունքի համար աշխատել

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սկսում է ծավալուն հոդվածաշար, որի նպատակը, ըստ հեղինակի, առողջ դիսկուրս նախաձեռնելն է։ Tert.am–ը ներկայացնում է այս հոդվածաշարի առաջին մասը։


Մաս 1

Անկախության 28-րդ տարեդարձի շեմին առաջարկում եմ պաթետիզմի և վերացական կոչերի փոխարեն օգտագործել առիթը՝ պետության անցած ուղու, ներկա վիճակի և ապագա խնդիրների սառը վերլուծության և սթափ հետևությունների համար։ Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնք մեր առջև կանգնած են, և որոնք հնարավոր է լուծել միայն ու միայն գրագիտության, ռացիոնալ մտածողության շնորհիվ։ Ես սկսում եմ ծավալուն մի հոդվածաշար, որի նպատակը նաև առողջ դիսկուրս նախաձեռնելն է։

Ո՞ր արդյունքի համար աշխատել. ներկա սերնդի ըմբռնման ու բարեհաճությա՞ն, թե՞ ապագա սերնդի ներողամտության

Ուզում եմ սկսել շատ պարզ, բայց, իմ կարծիքով, տարրական արձանագրումով. «Նոր Հայաստան»-ի տնտեսական և պետական հիմքը և առաջիկա բարեփոխումների բազան, որքան էլ անցանկալի հնչի ոմանց համար, դրել և ամրապնդել են նախկին իշխանությունները: Մեր երկիրն ունի 28 տարվա պատմություն՝ լավ, վատ, իրար հակասող դրվագներով, բայց դա մեր ընդհանուր երկրի պատմությունն է: Դրա մասն են 90-ականների սերնդի անվիճելի ձեռքբերումները՝ վերականգնված հայկական պետականությունն ու անկախ Արցախը: Այս ձեռքբերումներով մեր դեռ շատ սերունդներ են հպարտանալու: Մեզ համար կարևոր է հասկանալ և ընդունել մեր պետության ժառանգականության ու շարունակականության սկզբունքը։

Եթե այդ ամուր հիմքը չլիներ, ապա մեզ հիմա միայն իշխանությունների՝ աղբահանության հարցը չկարգավորելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավել չկարողանալու հարցերը չէ, որ կանհանգստացնեին:

Պատկերացրեք, թե որքան ամուր է այդ հիմքը, որ 2018թ-ի մայիսյան հայտնի իրադարձություններին հաջորդած պոպուլիզմի շրջանն ու մեր իշխանությունների անփորձությունը դեռ չեն հանգեցրել պետական մեքենայի իսկական կոլապսի, ազգային անվտանգության նոր մարտահրավերների ու սպառնալիքների և գոյատևման խնդրի՝ բառի ուղիղ իմաստով: Այլ երկրների նման փորձը ցույց է տալիս, որ այդպիսի վտանգները հեշտությամբ դառնում են իրականություն։

Առաջարկում եմ հիշել այն բարդ ճանապարհը, որն անցել ենք՝ այդ հիմքերը դնելու ընթացքում, և խոսել այն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ հիմքը շարունակի ամուր ու հուսալի մնալ:

Սա անում եմ, որպեսզի ոչ վաղ անցյալի մեր պատմությունը չխեղաթյուրվի, չարժեզրկվի, և այս ու նաև հաջորդ իշխանությունների համար ընկալվի որպես իրական հենք՝ հետագա առաջընթացի համար:

Փորձեմ դիտարկումներս խմբավորել երեք հարցի շուրջ. ո՞րն էր հաջողության գրավականը, հնարավո՞ր էր արդյոք խուսափել սխալներից և ինչպե՞ս արդիականացնել մեր երկիրը։

Առաջին երկու հարցերը շատ հետաքրքիր և բավականին բարդ են: Պատմական էքսկուրս չէ, որ անում եմ։ Ես դրանց չէի անդրադառնա, եթե վստահ չլինեի, որ դրանք ունեն խիստ կիրառական նշանակություն այսօր և վաղը՝ հաջորդ իշխանությունների համար։ Իրողություններին առաջարկում են նայել այլ տեսանկյունից։ Մենք այդ հարցադրումներն անում ենք հիմա՝ մի շարք ծրագրերի մեկնարկից 15-20 տարի անց: Բայց պետք է հաշվի առնել, որ այն ժամանակ շատ բաներ ստիպված ենք եղել սկսել զրոյից՝ առանց համապատասխան գիտելիքների և փորձի։ Հաճախ ստիպված ենք եղել սովորել ընթացքում, ինչպես նաև՝ հաղթահարել հանրային դիմադրության իներցիան։

Գուցե առանձին նկարագրելու թեմա է՝ իներցիոն, իսկ շատ դեպքերում՝ ամեն նոր պրոյեկտի դեպքում կազմակերպվող դիմադրությունը։ Դիմադրություն եղել է ամեն լավ գաղափարի, ամեն լավ նախագծի, ամեն առաջադիմական բարեփոխման հանդեպ։ Փոխարենը՝ այսօրվա սերունդները և մեր երկրի հյուրերը օգտվում են 2000-ական թվականների աշխատանքների պտուղներից։ Չեմ բացառում, որ բացթողումներ եղած լինեն ինչպես գործադիրի, այնպես էլ՝ պետական իշխանության այլ մարմինների գործողություններում։ Որոշ դեպքերում մայրաքաղաքի և այլ բնակավայրերի մի շարք քաղաքացիներ ստիպված են եղել անցնել դժվար փորձությունների միջով։ Հասկանալով հանդերձ, որ որևէ խոշոր պրոցես չի կարող հարյուր տոկոսով հարթ և անցավ ընթանալ, ես, միևնույն է, խորապես ցավում եմ այդ մարդկանց կրած դժվարությունների համար։

Այժմ, հաշվի առնելով անցած ժամանակը, կարելի է խուսափել անցյալի սխալներից և խնդիրներից։ Այդ խնդիրները հատուկ են ոչ միայն մեր երկրին, այլև բոլոր այն երկրներին, որոնք ստիպված են հաղթահարել անցումային զարգացման ճանապարհը։ Փորձի կուտակմանը զուգահեռ՝ շատ կարևոր է, որ ձևավորվեն և աշխատեն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ։ Դրանք հանգեցնում են ներհասարակական տրամադրությունների հավասարակշռության։

Շատերը չգիտեն, թե ինչ դժվարությունների և փորձությունների միջով են անցել իշխանությունները, օրինակ՝ նոր օդանավակայանի և Թումոյի կառուցման ժամանակ։ Եթե այսօր թվում է, թե բոլորը շահագրգիռ էին նոր օդանավակայանով, բոլոր ծառայություններն էին խանդավառված ավելի քաղաքակիրթ ու ավելի թափանցիկ աշխատանքով, չարաչար սխալվում են։ Օդանավակայանի շատ աշխատակիցներ և պետական մի շարք ծառայողներ կհիշեն, թե ինչպես ես ինքս հաճախ ստիպված եմ եղել գիշերներով լինել օդանավակայանում, որպեսզի կարգավորեմ բոլոր ծառայությունների քաոսային աշխատանքը։ Դա ոչ ոքի չէր հետաքրքրում, բոլորը ուզում էին արագ ստանալ իրենց ուղեբեռը, անցնել անձնագրային և մաքսային վերահսկողությունն ու հայտնվել քաղաքում։ Ակնհայտ էր, որ ո՛չ իշխանություններին, ո՛չ Էռնեկյանին պետք չէր ունենալ զուտ տերմինալի գեղեցիկ շենք, այլ պետք էր ապահովել ծառայությունների բարձր որակ, այդ թվում՝ պետական ծառայությունների։ Հակառակ դեպքում չէին լինի արված ներդրումները։ Դժվար է նկարագրել, և երբևէ չի խոսվել այն մասին, թե որքան դժվար են եղել բանակցություններն այն մարդկանց հետ, որոնք, Թումանյանի անվան այգու շրջակայքում բիզնեսի կազմակերպման համար ծախսելով բազմաթիվ հազարավոր դոլարներ, չեն փորձել որևէ պաշտոնական թղթաբանությամբ դրանք ամրագրել՝ սրճարաններ, բենզալցակայաններ, ավտոլվացման կետեր և այլն։ Ինչ ջանք, համբերություն ու կամք է պահանջվել, որ գտնվի լավագույն փոխզիջումը՝ նրանց և ստրատեգիական ներդրողի միջև։ Արդյունքում՝ այսօր Թումոն Երևանի այցեքարտն է, հիանում ենք հարակից այգով և հպարտանում այդ ձեռքբերումներով։ Բոլոր հյուրերին տանում ենք այնտեղ, ու մեր երեխաները ունեն աշխարհի ամենաառաջադիմական կրթության հնարավորությունը։

Պատկերացրեք, թե ինչ իրավիճակ կունենայինք, եթե 15-20 տարի առաջ չսկսեինք կառուցել նոր և վերակառուցել գործող ճանապարհներն ու փողոցները։ Այդ ծրագրերը ևս բախվել են ֆիզիկական և իրավաբանական շատ ու շատ անձանց շահերի հետ, եղել է շատ լուրջ դիմադրություն, իսկ այն օրերի ընդդիմադիր մամուլը ծայրահեղ կերպով քննադատում էր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Բայց դրա արդյունքում է, որ Երևանն այսօր, անգամ այս անգործության պայմաններում, երթևեկության կոլապս չի ունենում։ Իսկ որոշ ճանապարհների կառուցումն ուղղակի ազգային անվտանգության խնդիրներ է լուծում։ Այսօրվա նույնիսկ աղբահանության լուծման անկարողության ֆոնին կառաջարկեի դրա մասին լուռ մտածել։

Միշտ դժվար է ռազմավարական ներդրողի և կոնկրետ քաղաքացու միջև համարժեք փոխզիջում գտնել, միշտ դժվար է ադեկվատ ձևով գնահատել հանրային և անհատական շահերը, հասկանալ այդ շահերի միջև առաջնահերթությունը։ Միշտ կա մի կողմ, որը դժգոհ է փոխզիջումային որոշումից։ Ժամանակն ու կյանքը ցույց տվեցին, որ ընդունված գրեթե բոլոր ռազմավարական որոշումները Երևանի և երկրի զարգացման տեսանկյունից ճիշտ և արդարացված են եղել։ Իրականում դրանք միտված են եղել ապագային: Այն ամենը, ինչ ստեղծվել և զարգացել է 2000-ականների սկզբին, արվել է ապագայի համար։ Եթե չլինեին երկրի ղեկավարության վճռականությունն ու հետևողականությունը՝ այդ ժամանակաշրջանի նախագահ Քոչարյանի գլխավորությամբ, մենք կարող էինք լինել տարածաշրջանի ետնապահը՝ ներթաթախված 90-ականների խնդիրների մեջ։ Մենք ունեինք դրա բոլոր նախադրյալները, այդ թվում՝ օբյեկտիվ։

Նման գործընթացները չեն կարող տեղի ունենալ առանց խոտանների և խնդիրների։ Այսօրվա իշխանությունները կարող են իրենց թույլ տալ՝ իրականացնել նույնքան մասշտաբային և գլոբալ նախագծեր՝ սովորելով նախկինների սխալների վրա։

Նկատենք, որ ինչպես 90-ականների, այնպես էլ՝ 2000-ականների սկզբին, երկրում հիմնական իշխող վերնախավը խորհրդային ժամանակաշրջանի ներկայացուցիչներ էին, որոնց ղեկավար աշխատանքի փորձն ու գիտելիքները սահմանափակվում էին ադմինիստրատիվ պատկերացումներով, և միայն աշխատանքի ոգին էր կրում անկախության և լիբերալիզմի գաղափարները։

Միայն հիմա՝ 28 տարի անց, մենք կարող ենք մեզ թույլ տալ՝ հենվել կառավարիչների, տնտեսագետների և իրավաբանների նոր սերնդի վրա։ Բայց երբեմն ինձ թվում է, որ ժամանակակից գիտելիքներով և հմտություններով օժտված գործչի մոտ հաճախ պակասում է այն նպատակասլացությունն ու աշխատանքին այն նվիրվածությունը, որ կար 20-25 տարի առաջ, երբ դրվում էին մեր երկրի հետևողական զարգացման հիմքերը։

2000-ականները մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունեցան, որը հավանաբար ֆիքսել են միայն քաղաքական գործընթացների ներսում գտնվողները: Կարճ ասեմ՝ ինչի մասին է խոսքը. երկրի զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր այդ շրջանում իրականացվել կամ ֆինանսավորվել են Արևմուտքի ներկայացուցիչների կողմից։ Այս ամենը, իհարկե, վկայում էր արևմտյան գործընկերների կողմից իշխանությանը վստահելու և այն մասին, որ նրանք տեսնում էին ազնվություն և հետևողականություն, ինչպես նաև՝ վճռականություն և կամք՝ այդ ծրագրերը պատշաճ իրականացնելու։

Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն իրողությունը, որ Լինսի հիմնադրամն ու «Հազարամյակի մարտահրավերները» Հայաստանում սկսեցին իրենց ակտիվ գործունեությունն ու ֆինանսավորեցին արտադրական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված խոշոր ծրագրեր, ինչպե՞ս բացատրել, որ հենց այդ ժամանակահատվածում Քըրք Քըրքորյանը, Էդուարդո Էռնեկյանը, Սեմ Սիմոնյանը, Ջեյմս Թուֆենկյանը, Ջերալդ Գաֆեսճյանը, Հովնանյան եղբայրները, Վարդան Սրմաքեշը, Ալբեր Բոյաջյանը, Ջոն Հանթսմանը, Շառլ Ազնավուրը և արևմտյան սփյուռքի շատ ուրիշ ներկայացուցիչներ սկսեցին ակտիվ աշխատանքներ ու ծրագրեր իրականացնել Հայաստանում: Ինչպե՞ս բացատրել, որ հենց այդ ժամանակ մեկնարկեցին ու հետագայում սկսեցին զարգանալ այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք էին համահայկական համաժողովներն ու համահայկական խաղերը, հենց այդ շրջանում Հայաստանի իշխանությունների և սփյուռքի ջանքերի մոբիլիզացիայի արդյունքում սկսվեց 1915-ի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման նոր շրջափուլը։

Միջազգային շատ, հատկապես՝ ֆինանսական կազմակերպություններ, Հայաստանին վստահելի գործընկեր էին համարում, քանի որ երկիրը, չնայած բոլոր բարդություններին և տնտեսական զարգացման դժվարություններին, պարտքեր ոչ միայն վերցնում էր, այլև վերադարձնում էր դրանք, ընդ որում՝ նախատեսված ժամկետներից հաճախ ավելի վաղ։ Հենց այդ փուլում Հայաստանում սկսեցին աշխատել և ներդրումներ անել արևմտյան շատ ընկերություններ՝ Պեռնո Ռիկար, Մարիոթ, Ռենկո և այլն։

Այդ գործընթացներում եղե՞լ են արդյոք խնդիրներ, բացթողումներ և թերություններ։ Իհարկե եղել են և՝ ոչ քիչ։ Բայց դրանց առկայությունը չպետք է և չէր կարող խանգարել իշխանություններին` առաջ շարժվել, աշխատել, փնտրել փոխզիջումներ ու նոր լուծումներ։ Դա չէր կարող նաև կանգնեցնել իշխանություններին նոր նախաձեռնութունների և նոր նախագծերի մշակման հարցում, ինչպես նաև` նոր գործընկերների փնտրտուքի հարցում՝ այդ նախագծերի իրականացման համար։ Հանուն արդարության նշեմ, որ ռուսահայ բիզնեսը 2000-ականների սկզբներին գտնվում էր հզորությունների և ռեսուրսների ձևավորման փուլում՝ ընդհանուր ռուսաստանյան աճին զուգահեռ։ Եվ որոշ ժամանակ անց, Սենիկ Գևորգյանի, Կարեն Սաֆարյանի հետ մեկտեղ, հայաստանյան նախագծերում ներդրումներ սկսեցին անել Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը, Գագիկ Զաքարյանը և շատ ուրիշներ։ Պետությունը դառնում էր գրավիչ ներդրումային հարթակ` շատ այլ պետությունների ներկայացուցիչների համար։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ
շարունակելի