Որոշում հանուն Հայաստանի Հանրապետության
Այս օրերին կրկին հանրության ուշադրության կենտրոնում Սահմանադրական դատարանն է: Սահմանադրական դատարանն այսօր հրապարակելու էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ իր որոշումը։
Հասկանալի է, թե ինչ երեւացող եւ աներեւույթ ճնշումների են ենթարկվում Սահմանադրական դատարանի անդամները: Հասկանալի է, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի անառողջ մթնոլորտում, որը ձեւավորվել է վերջին ամիսներին: Այս ամենը հասկանալի է, բայց եւ ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի անդամները պետք է կարողանան մի կողմ դնել իրենց վրա գործադրվող ճնշումները, մի կողմ կանգնեն նեղ անձնական շահերից եւ որոշում կայացնեն հանուն Հայաստանի Հանրապետության:
Ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանի վրա հսկայական պատասխանատվություն դրվեց, ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանն իր որոշումով մեծապես կարող է ազդել Հայաստանի ներկայի եւ ապագայի վրա, այնպես որ, ՍԴ անդամները որոշում կայացնելիս պետք է առաջնորդվեն ոչ թե ինչ-որ մեկի կամքով, ցանկությամբ, քմահաճություններով, այլ առաջնորդվեն օրենքով եւ պետության շահերով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը» օգոստոսի 29-ից ՍԴ-ն տեղափոխել էր սեպտեմբերի 3։
Սակայն այսօր որոշումն այդպես էլ չհրապարակվեց։ Այն տեղափոխվեց վաղը, եւ մնում է հուսալ, որ որոշումը կլինի այնպիսին, որից մեր երկիրն ավելի օրինական կդառնա, ավելի ուժեղ, կհաղթի արդարությունը, իսկ այս երկրի զարգացման գործում հսկայական ներդում ունեցած Ռոբերտ Քոչարյանն էլ կհայտնվի ազատության մեջ, որից կշահեն բոլորը։
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում