Լայն փակված աչքերով կամ վտանգավոր խաղեր
Վաղուց արդեն նկատելի է, որ մեր կողքին, մեր երկրում, մեր հետ նույն օդը շնչող, ջուրը խմող մարդիկ կան, որոնք այս կամ այն պատճառով խնդիր են դրել Արցախի, Արցախի ղեկավարության, եւ որ ամենասարսափելին է՝ արցախցիների դեմ տրամադրել, թշնամացնել հայ ժողովրդի մյուս հատվածին:
Ցավոք, այս ամենն իշխանությունների կողմից չի կանխվում, ավելին, տպավորություն է, որ նրանց նկատմամբ իշխանությունները որոշակի համակրանքով են լցված: Եթե սխալվում եմ այս հարցում, ապա դրա համար միայն ու միայն ուրախ կլինեմ, բայց մինչ օրս իշխանությունների կողմից ոչ մի քայլ, գործողություն չի եղել այս վտանգավոր միտումը կանխելու համար:
Ավելին, Արցախում, մեղմ ասած, ոչ միանշանակ համարում ունեցող հկ-ին կառավարությունը գումար է տրամադրում Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար:
Արցախցի զինվորականների դեմ արշավը ուժգնանում-թուլանում է, Արցախի քաղաքական եւ հոգեւոր իշխանություններին վարկաբեկելուն ուղղված գործողությւոնները մշտապես նկատելի են, իսկ այսօր արդեն վտանգավոր սահման անցանք:
Այսօր արդեն մեր կողքին ապրող մարդը հետեւյալ գրառումն է անում սոցցանցում. «Մեր դիրքորոշումն էլ հետեւյալն է՝ մեր տղաները պիտի չծառայեն Արցախում, դա իրավունքի կոպտագույն խախտում է: Անկախ պետություն եք, ուրեմն ստեղծեք Ձեր բանակը»:
Այս տողերի հեղինակը Զարուհի Մեջլումյանն է, որը կոչ է անում փրկել Ամուլսարը, բայց նրա համար Արցախը մի սար էլ չարժե: Հետաքրքիր է նաեւ «մեր դիրքորոշում» ասելով նա ում նկատի ունի. սա շատ կարեւոր է:
Իմ որդին, իմ ընկերոջ որդին, իմ ծանոթների բարեկամների որդիներն առաջնագծում պաշտպանում են ոչ թե Արցախի, այլ մեր ընդհանուր հայրենիքի՝ Հայաստանի սահմանները, ընդ որում, 18-20 տարեկան տղաները ունեն հենց այդ գիտակցումը եւ նրանք մտքի հեռավոր ծայրում անգամ, ամենաանկումային տրամադրությունների ժամանակ անգամ չեն մտածում, որ այլ երկրի սահման են պաշտպանում:
Եթե ոմն մեկը, որն իրեն հրապարակային գործիչ է համարում, այդ գիտակցումը չունի եւ համառորեն չի հասկանում, որ Արցախը նույնքան Հայաստան է, որքան Շիրակն ու Սյունիքը, Տավուշն ու Կոտայքը, ապա հանրային տիրութում, մեղմ ասած, անելիք չունի, իսկ եթե ունի, բայց դիտավորյալ թշնամանք է սերմանում, ապա նրանով եւ նրա հիշատակած «մենք»-ով լրջորեն պետք է զբաղվեն մեր հատուկ ծառայությունները:
Ավելորդ եմ համարում բացատրել, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, բայց ուզում եմ շեշտել, որ այսպես կոչված «պռադվինուտիները» պետք է դրվեն իրենց տեղը, քանի որ նրանց հրապարակային գործունեությունը, հրապարակային հայտարարություններն ուղիղ վտանգում են մեր պետության անվտանգությունը:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ