Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Չի կարելի լռել, համակերպվել, չտեսնելու տալ

Հայաստանում դատաիրավական բարեփոխումների նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը: Օր օրի սա ավելի նկատելի է դառնում, ստանալով բացահայտ ամենաթողության դրսևորումներ։

Առաջնորդվելով քաղաքական ցանկություններով, դատաիրավական բարեփոխումների քողի տակ իրականացվում է տոտալ ճնշում դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը վտանգավոր է ոչ միայն իրավական համակարգի համար, այլ ընդհանրապես երկրի զարգացման:

Չի կարող խոսք լինել երկրի հետագա զարգացման մասին, երբ դատական համակարգը հիվանդ է, իսկ իշխանությունները դեղամիջոց փնտրելու փոխարեն փորձում են այն պարզապես ծառայացնել իրենց շահերին՝ ճնշելով և ազդելով համակարգի վրա:

1. Դատավորի նկատմամբ «պատժիչ» գործողությունների իրականացում. Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը ոչ այլ ինչ է, քան պատժիչ գործընթաց, որի միակ պատճառը իշխանության համար ոչ հաճո որոշման կայացումն էր, իսկ նպատակը՝ ազդել մյուս դատավորների որոշումների վրա։

Սա վտանգավոր գործընթաց է, որի խորացման դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել: Այս որոշումը ցուցիչ է, որ ցանկացած դատավորի կողմից գործադիր իշխանության համար ոչ ցանկալի դատական ակտը թիրախավորում է տվյալ դատավորին: Եվ պետք չէ համեմատականներ անցկացնել նախկին իշխանությունների և նախկին դատական համակարգի հետ, դա միայն լավ առիթ է սեփական անկարողությունն ու իրավական նիհիլիզմը արդարացնելու համար:

Ի՞նչ պետք է ակնկալել իրավաբանական համայնքից: Այստեղ պետք է գործի կոլեգիալ համերաշխության սկզբունքը: Իրավաբանական համայնքը պետք է հակազդի երկրի իրավական հիմքերը խարխլող այս գործընթացին։ Դատավորները պետք է հայտարարեն իրենց անհամաձայնությունը դատական իշխանության անկախությանը միջամտելու և դատավորներին նման աննախադեպ ճնշման ենթարկելու փորձերին: Հիմա լռելու ժամանակը չէ. գործող դատարավորների մեջ կան շատ գրագետ ու պարկեշտ անձիք, ովքեր իրենց ձայնը պետք է կոնսոլիդացված բարձրացնեն։ Դատավորները պետք է հաստատեն իրենց աջակցությունը դատավոր Գրիգորյանին և ցանկացած դատավորի, ով կենթարկվի իր մասնագիտական գործունեության հետ կապված հետապնդման։

2. Երկրում ընթացող իրավական պրոցեսները շատ վտանգավոր հետևանքներ են գուժում: Որևէ մեկը թող չկարծի, որ եթե ինքն այսօր չկա դատաիրավական պրոցեսում, վաղն այդ պրոցեսները իրեն չեն առնչվելու: Եթե մեկը այսօր տաքուկ տեղավորված է, և կողքից է հետևում այլոց հանդեպ կատարվող անարդարություններին և դատաիրավական ռեպրեսիվ մեքենային, ապա դա խիստ ժամանակավոր կոմֆորտ է։ Ռեպրեսիվ համակարգի ձևավորումն ունի խորը վտանգներ, որը բերելու է իրավական տեռորի, իրավական համակարգի կազմալուծման, որի տակ հայտնվելու են բոլորը։

3. Լիակատար կառավարելի համակարգերի ստեղծում. Պարզվում է բարեփոխման կարիք ունի միայն դատական համակարգը, իսկ ՀՔԾ-ն ու դատախազությունը, որոնք անում են քո ուզածը, արդեն բարեփոխված են, արդեն վստահելի են, արդեն նորն են, իսկ, օրինակ Սահմանադրական դատարանը՝ ոչ: Ծրագրավորվել են հատուկ քայլեր, «ճգնաժամեր», որոնք դատական իշխանության բարեփոխման անվան տակ ձգտում են կառավարելի դարձնել այն: Սա այնքան ակնհայտ ու անթաքույց է արվում, որ հուշում է իշխանության մեջ խորքային անվստահության ու տագնապների մասին։

Հետևություն.

Իրավական ռեպրեսիվ համակարգի ինտենսիվ ձևավորման միտումները մեզ չի թողնում հանգիստ մտածելու ժամանակ: Պետք է մշակվեն և իրականացվեն հստակ քայլեր, որոնք ուղղված կլինեն իրավական համակարգի դեմ քաղաքական ոտնձգությունների կանխմանը.

1. Նոր կառույցների ձևավորում՝ իրավական համակարգի ռեպրեսիային հակազդելու համար: Կառույցներ, որոնք կենտրոնացած կլինեն թե տոտալ խախտումերի փաստահավաք գործառույթով, թե հասարակության տարբեր խմբերի իրավական աջակցության գործում։

2. Իրավաբանական համայնքի կոնսոլիդացիա՝ անկախ քաղաքական հայացքներից: Զրոյական նշանակություն ունի, թե ինչպիսի քաղաքական հայացքներ ունեն իրավաբանները, փաստաբանները. Պարզապես չի կարելի մի կողմ քաշված լուռ հետևել, թե ինչպես է կազմալուծվում առանց այդ էլ իրապես բարեփոխման կարիք ունեցող համակարգը: Թե ինչպես է մի վատ համակարգից ձևավորվում նոր «Հրեշ»։

3. Արհմիությունների ձևավորում. Չափազանց կարևոր է այս փուլում անկախ արհմիությունների ձևավորումը, տեղերում սեփական իրավունքների ամենօրյա պաշպանության համար։ Դատավորների նկատմամբ պատժիչ գործողությունների ուղղակի ազդեցություններից մեկը լինելու է տարբեր ոլորտներում մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Իջևանյան դեպքերը ուղղակի կարող են դառնալ խաղի կանոն։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ