Գիտնականները մշակում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նոր մեթոդ
Մոսկվայի պետական համալսարանի մի խումբ քիմիկոսներ մշակում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նոր մեթոդ։ Եթե մինչեւ հիմա անալիզի համար օգտագործվում էր միայն արյունը, ապա այժմ կարելի է արյան փոխարեն հետազոտել քրտինքը։
Շաքարային դիաբետ ունեցող պացիենտները ստիպված են օրը մի քանի անգամ ստուգել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը դժվարացնում է նրանց կյանքը եւ ստեղծում ոչ քիչ անհարմարություններ։
Նոր մշակումը թույլ է տալիս պացիենտներին հրաժարվել օրվա ընթացքում էքսպրես-անալիզից եւ կատարել քրտինքի անալիզ, որն անհամեմատ ավելի հեշտ է եւ որի համար մատը ծակելու հարկ չկա։
Գիտնականների մշակած բիոսենսորը պլատինե էլեկտրոդ է, որը մոդիֆիկացված է այդ թվում գլյուկոզոօքսիդազայի ֆերմենտով։ Նոր մեթոդը հիմնվել է այն բանի վրա, որ գլյուկոզոօքսիդազան ռեակցիայի մեջ է մտնում քրտնքի մեջ պարունակվող գլյուկոզայի հետ եւ ձեւավորում ջրածնի պերօքսիդ։ Այս նյութի պարունակությունը թույլ է տալիս որոշել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
«Անընդհատ քրտինքը վերլուծության ենթարկող բիոսենսորն արձագանքում է արյան մեջ շաքարի (գլյուկոզայի) պարունակության փոփոխությանն առանց ձգձգման՝ դրսեւորելով դիաբետի ոչ ինվազիվ մոնիթորինգի հնարավորություն։ Աշխատանքների շարունակումն այս ուղղությամբ, անշուշտ, կհանգեցնի հարյուրավոր մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,- ասել է հետազոտության ղեկավար Արկադի Կարյակինը։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին