Արագածոտնի մարզում հարսանեկան շարասյան մեքենաներից մեկը մխրճվել է էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ. կա զոհ
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Mercedes G-500 մակնիշի 19 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սաղմոսավան գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև առաջ ընթացել ու մխրճվել էլեկտրասյան ու գազատար խողովակի մեջ:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերել ավտոմեքենայից և քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ ծառայողները, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նա «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի Արագածոտնի մարզային վարչության ԳԳՄ ծառայողները՝ բաժնի տնօրենի տեղակալ Մերուժան Ավդալյանի գլխավորությամբ, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են Արտաշավան և Սաղմոսավան գյուղերի գազամատակարարումը, և ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարի հետևանքները կարճ ժամանակում վերացնելու և գյուղերի գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու ուղևորը մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության, և շարասյունով մեկնում էին Սաղմոսավան:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...