2018-ին ներմուծվել է 67000 մեքենա․ ՊԵԿ
ՊԵԿ փոխնախագահ Շուշան Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում թվեր է հրապարակել մեքենաների ներմուծման ու մաքսազերծման վերջին տվյալների մասին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ուզում եմ հրապարակել որոշ թվեր, ապա հանրությանը տեղյակ պահել արդեն իսկ իրականացված և իրականացվելիք աշխատանքների մասին:
2018թ-ին ներմուծվել է մոտ 67000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի և կունենանք մոտ 70000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով:
Կատարված աշխատանքներ
Կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանեցինք 6օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրեցինք 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500ը Նորագավիթում:
Սպասվող փոփոխություններ
-Օգոստոսի 1ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7օրյա գրաֆիկով և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից -մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին -«Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում
Ուզում եմ նշել, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր է Վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես Վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից