Էդ հակակարկտային կայաները մետաղի կույտ են եւ Հայաստանում չեն աշխատում. Հրաչ Բերբերյան
Հակակարկտային կայաններն ընդամնեը մետաղի կույտ են, որոնք ոչ մի օգուտ չեն տալիս կարկուտի դեպքում: Այս մասին այսօր` հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Գյուղատնտեսության մեջ ապահաովագրության ներմուծումն ընդամենը փողի լվացման ճանապարհ է, Կառավարությունը սխալ քայլ է անում, եթե մենք ունենք ապահովագրություն, պետք է ունենանք կայուն բույսերի պաշտպանության համակարգ, կայուն անասնաբուժության համակարգ, կայուն ոռոգման եւ մշտական գործող հակակարկտային համակարգ: Ես այսօր էլ պատրաստ եմ վարչապետի հետ մի խորհուրդ ստեղծել էս վիճակից գյուղտանտեսությունը հանելու համար, այսիքնն այս ոլորտում մարդիկ, որոնք իրենց գործով պետք է զբաղվեն, չեն զբաղվում»,-ասաց նա:
Հրաչ Բերբերյանի կարծիքով` մյուս տարի գյուղատնտեսության նախարարությունը նորից կվերականգնվի:
Գյուղատնտեսը դեմ է նաեւ հակակարկտային կայաններին, գտնում է, որ հակակարտային ցանցերն ավելի արդյունավետ են:
«Էդ կայաները մետաղի կույտ են եւ Հայաստանում չեն աշխատում, Կառավարությունը ուղղակի գումարներ է ծախսում, Կարեն Կարապետյանի կառավարությունը դա հաստատեց»,-ասաց նա
Գյուղատնտեսի խոսքով` կարկուտի դիմաց փոխհատուցումն այսօր արդյունավետ չէ, նման վիճակը նաեւ տուրիզմին է վնասում, քանի որ երկրում բնամթերք չկա:
Բերբերյանը նշեց, որ տարբեր մարզերում տարբեր մշակաբույսեր, բանջարեղեն եւ ցանքատարածություններ են վնասվել, իսկ գյուղմթերքի շուկայում գները այդքան էլ չեն բարձրանա, քանի որ այս տարի առանց այդ էլ գները բարձր են:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է