Դավիթ Հարությունյանի կադրը՝ արդարադատության փոխնախարա՞ր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Նա Դավիթ Հարությունյանի կադրն է՝ նրա թեւի տակ է «աճել», աշխատել է նախարարությունում որպես վարչության պետ, խորհրդարանում՝ որպես Հովիկ Աբրահամյանի խորհրդական։ Միջազգային իրավունքի մասնագետ է։
Դավիթ Հարությունյանը, չընդունելով «Ձեր կադրն է» ձեւակերպումը, գովեստներ չխնայեց նրա հասցեին․ «Փայլուն մասնագետ, հրաշալի մարդ», թեեւ նախարարությունում հակառակն են պնդում եւ հատկապես վերապահում ունեն «հրաշալի մարդու» մասով։
Միայն այն փաստը, որ նա արագությամբ կողմնորոշվեց՝ հեղափոխությունից անմիջապես հետո հին թիմից անցում կատարելով նոր թիմ եւ տաքուկ տեղավորվելով փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատակազմում, ապա նրա հետ տեղափոխվելով ԱԺ, խոսուն է։
Նրա ֆեյսբուքյան էջում նկատեցինք, որ հայատառ գրառում գրեթե չկա, նա աշխարհի հետ անգլերենով է շփվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Իսրայելի նոր կառավարությունը կձևավորի ընդդիմադիր «Յաշար» կուսակցության առաջնորդ Գադի Այզենկոտը
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը